Մարտի սկզբին TMC հեռուստաալիքի թղթակիցը Quotidien հաղորդման համար Ստրասբուրգում հարցում է անցկացրել Եվրախորհրդարանի պատգամավորների շրջանում։ Նա քաղաքական գործիչներին տվել է աշխարհի քարտեզը, որտեղ երկրների անունները նշված չեն եղել, և խնդրել է դրա վրա գտնել Իրանը։
Եվրոպական հարցերով Ֆրանսիայի նախարար-պատվիրակը մատնացույց է արել Հորմուզի նեղուցը, Սոցիալիստական կուսակցությունից Եվրախորհրդարանի պատգամավոր Էմմա Ռաֆովիչն Իրանը շփոթել է Բուլղարիայի հետ, իսկ «Վերածնունդ» կուսակցության պատգամավոր Ֆաբիեն Քելլերը հանրապետությունը շփոթել է Թուրքիայի հետ։ «Ինչ վերաբերում է «Կանաչների» պատգամավոր Մարի Տուսենին, ապա երկար տատանումներից հետո նա ընտրում է Աֆղանստանը։ «Կանաչների» մեկ այլ պատգամավոր Դեյվիդ Կորմանը կարծում է, թե գտել է պատասխանը՝ մատնացույց անելով Սաուդյան Արաբիան»,- գրում է Le Parisien-ը։
«Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության համանախագահ Մանոն Օբրին ճիշտ է պատասխանել լրագրողի հարցին։ Ավելի ուշ նա նշել է, որ նման սխալները ծիծաղելի կլինեին, եթե Եվրախորհրդարանը ստիպված չլիներ որոշումներ կայացնել Իրանում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների վերաբերյալ։ «Հիմա ես ավելի լավ եմ հասկանում, թե ինչու են ոմանք դժկամությամբ դատապարտում այդ գործողությունները»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...