«Ժողովուրդ օրաթերթի ներկայացրած ենթադրյալ հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է քննության։ Այս հաղորդման առիթը մարտի 5-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցն էր, որի ընթացքում թերթի լրագրողը հարց էր ուղղել ՀՀ վարչապետին՝ Նիկոլ Փաշինյան-ին։
Լրագրողը հիշեցրել էր, որ վերջին տարիներին տարբեր քրեական գործեր վերաբացվում են՝ նախկինում հնարավոր թաքցված հանցագործությունները բացահայտելու նպատակով, և այդ համատեքստում հետաքրքրվել էր, թե ինչու չի նախաձեռնվում վերաբացել 2017 թվականին հարուցված այն քրեական վարույթը, որը, ըստ հրապարակված տեղեկությունների, վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան-ին, ում մեքենայից 2017 թվականին հայտնաբերվել էր 0.24 մգ թմրանյութ, ինչից հետո վերջինս ձերբակալվել էր:
Իսկ ով էր եղել նախկին իշխանության տարիներին այ պաշտոնյան, որի միջամտությունից հետո գործը փակվել էր։ Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ձեր հարցը հնչել է ուղիղ եթերում, և իրավապահ մարմինները պարտավոր են ձեր ասածը ընդունել որպես հանցանքի մասին հաղորդում և օրենքով սահմանված կարգով ընթացք տալ»։ Դրանից հետո Ժողովուրդ օրաթերթ–ը պաշտոնապես հաղորդում էր ներկայացրել դատախազություն՝ հղում անելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք–ի 173-րդ հոդվածի 3-րդ կետին և խնդրել էր իրավական գնահատական տալ ներկայացված հանգամանքներին։
Թերթը պահանջել էր պարզել, թե ինչ պայմաններում է փակվել 2017 թվականի քրեական գործը և արդյոք եղել են իրավապահ մարմինների գործունեությանը հնարավոր ապօրինի միջամտություններ։ Դատախազությունից ստացված պատասխանի համաձայն՝ հաղորդումն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ հետագա ընթացքը լուծելու նպատակով»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից