Գավառում մեկնարկում է Թատերական երկամսյակը
ԿԳՄՍ նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցությամբ մարտ-ապրիլ ամիսներին Գավառ քաղաքում կանցկացվի «Թատերական երկամսյակ» մշակութային նախագիծը։
Ծրագրի նպատակն է ակտիվացնել մարզի մշակութային կյանքը, խթանել մայրաքաղաքի և մարզերի թատերական համագործակցությունը և Գեղարքունիքի մարզի հանդիսատեսին հնարավորություն տալ ծանոթանալու երևանյան թատրոնների կարևոր բեմադրություններին։
«Թատերական երկամսյակ» ծրագրի շրջանակում մայրաքաղաքի մի շարք հայտնի թատրոններ հյուրախաղերով ելույթ կունենան Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում։
Երկամսյա ծրագրի ընթացքում նախատեսվում է ներկայացումների բազմազան շարք, որը ներառելու է ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից դրամատուրգիայի բեմադրություններ։ Սա բացառիկ հնարավորություն է մարզի թատերասերների համար՝ դիտելու տարբեր թատերական դպրոցների և ռեժիսորական հայացքների գործեր՝ առանց մայրաքաղաք այցելելու։
Նախագիծը նպատակ ունի ոչ միայն ընդլայնելու թատերական արվեստի հասանելիությունը մարզերում, այլև ամրապնդելու մշակութային կապերը տարբեր ստեղծագործական կառույցների միջև։
Ստորև ներկայացնում ենք «Թատերական երկամսյակ»-ի ծրագիրը.
08․03․2026, 18:00
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
«Վերջին կանգառ»
Բեմադրիչ՝ Թամար Հովհաննիսյան
27․03․2026, 18:00
Գավառի Լ․ Քալանթարի անվան դրամատիկական թատրոն
«Չմոտենա՛ք ինձ, տիկի՛ն»
Բեմադրիչ՝ Արմեն Դալլաքյան
30․03․2026, 18:00
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն
«Ջին խաղը»
Բեմադրիչ՝ Արման Նավասարդյան
31․03․2026, 14:00
Երևանի Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն
«Սուտլիկ որսկանը»
Բեմադրիչ՝ Լարիսա Մանգասարյան
04.04.2026, 17:00
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն
«Հարաբերություններ»
Բեմադրիչ՝ Էլմիրա Սոլոյան
11․04․2026, 18:00
Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն
«Ինձնից մինչև ես»
Բեմադրիչ՝ Արամ Մխիթարյան


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում