Վերականգնվում է Վերին Դվինի ասորական Ումրա (Մար Թումա) եկեղեցին
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ՀՀ Արարատի մարզի Վերին Դվինի ասորական Ումրա (Մար Թումա) եկեղեցու վերականգնման աշխատանքներին։
Նախարարի խոսքով՝ եկեղեցու վերականգնման հարցը ներառված է նախարարության կարևոր առաջնահերթությունների շարքում։ ԿԳՄՍ նախարարությունը մրցութային կարգով պատվիրել է Վերին Դվին գյուղի ասորական Ումրա (Մար Թումա) եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթեր։ Սակայն, հաշվի առնելով, որ հանրապետությունում հուշարձանների վերանորոգման և պահպանության աշխատանքների ծավալը մեծ է, դրանք անհրաժեշտ է կազմակերպել և իրականացնել փուլային ու համակարգված մոտեցմամբ։
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ այս տարի կիրականացվեն համապատասխան նախագծման աշխատանքները, այնուհետև կմեկնարկի բուն վերականգնումը:
«Գործում են հատուկ ընթացակարգեր․ նախագիծը պետք է քննարկվի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդում, իսկ բուն աշխատանքների հսկողությունը պետք է իրականացվի մասնագիտական խորհրդի կողմից։ Այս տրամաբանությամբ, կարծում եմ, առաջիկա տարվա ընթացքում կամփոփվեն նախագծման աշխատանքները, ինչից հետո կմեկնարկի շինարարության փուլը»,- նշել է նախարարը:
Ասորական Ումրա (Մար Թումա) եկեղեցու վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի մշակման համար պետական բյուջեից տրամադրվել է 6 մլն դրամ:
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև հուշարձանների վերականգնման համար նախատեսված ընդհանուր պետական ֆինանսավորմանը՝ ընդգծելով, որ վերջին տարիներին այդ ուղղությամբ բյուջետային հատկացումները զգալիորեն աճել են․ «Նախորդ տարի հուշարձանների վերականգնման աշխատանքներին ուղղվել է ավելի քան 1.3 միլիարդ դրամ։ Այս պահին արդեն աշխատանքների ծավալը և որակը հասցվել են այնպիսի տեմպի, որ մեկ տարվա ընթացքում հնարավոր է դառնում աշխատանքներ իրականացնել շուրջ չորս տասնյակ հուշարձաններում»։
Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ կարողությունների զարգացումն ու ֆինանսական հնարավորությունների ընդլայնումը հնարավորություն են տվել վերականգնման ծրագրերում ներառել բազմաթիվ նոր հուշարձաններ, որոնց թվում է նաև Վերին Դվինի ասորական Ումրա (Մար Թումա) եկեղեցին:
Նախարարը նաև ընդգծել է, որ ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության մեջ հատուկ շեշտադրված է ազգային փոքրամասնությունների հուշարձանների պահպանումը։ Նրա խոսքով՝ ներկայում արդեն իրականացվում են վերանորոգման աշխատանքներ ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգությանը պատկանող մի շարք հուշարձաններում։
«Մենք խոսում ենք մի քանի հարյուր հուշարձանի մասին, և բնականաբար, մեկ տարվա ընթացքում հնարավոր չէ բոլորի վերականգնումն իրականացնել։ Սա շարունակական գործընթաց է, և առաջին հերթին պետք է զբաղվել առավել վտանգված հուշարձաններով, որոնք անհապաղ միջամտության կարիք ունեն»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում