Աննա Հակոբյանը լքում է կառավարական առանձնատունը. նրա և վարչապետի ամուսնությունն ավարտվել է (տեսանյութ)
Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանի հետ իր ամուսնության ավարտի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աննա Հակոբյանն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։
Հակոբյանը տեղեկացրել է, որ լքում է կառավարական առանձնատունը և տեղափոխվում է վարձով բնակարան։
«Իմ բոլոր ընկերների՛ն, ծանոթ-անծանոթների՛ն, հեռու-մոտիկ բարեկամների՛ն և անգամ ամենահարազատ մարդկանց տեղյակ եմ պահում, որ այս թեման ինձ հետ քննարկման ենթակա չէ։ Ես արգելք եմ դնում դրա վրա։Ձե՛զ էլ, սիրելի՛ ժողովուրդ, հորդորում եմ շատ ժամանակ չծախսել այս հարցը «դնել-վերցնելու» վրա. պարապ զբաղմունք կդառնա՝ անօգուտ և անպտուղ։ Լսեցինք, արձանագրեցինք, անցանք առաջ»,- գրել է Աննա Հակոբյանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
«Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։ Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։ Թերեւս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում»։
Աննա Հակոբյանն ավելի վաղ հայտնել էր, որ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է, ինչի շուրջ տարատեսակ ու հակասական մեկնաբանություններ եղան։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը