Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

«Ապահովագրությունը չպետք է գործի բժշկի հաշվին»․ մի խումբ բուժաշխատողներ բողոքում են աշխատավարձերի հաշվարկից

Մի խումբ բուժաշխատողներ այսօր հավաքվել են Ազգային ժողովի շենքի մոտ և դիմում-նամակ փոխանցել օրենսդիրներին։ Նրանք պահանջել են հանրային լսումներ հրավիրել քննարկելու առողջության ապահովագրության համակարգի ներդրումից հետո ի հայտ եկած խնդիրները։ Բուժաշխատողները դժգոհել են հատկապես աշխատավարձի հաշվարկման մեխանիզմներից, որոնք, ըստ նրանց, որոշ մասնագիտացումներում էականորեն նվազել են։

«Այո՛, ես իմ օրինակով տեսել եմ ցածր վարձատրություն»։

Սոնոգրաֆիստ Կարինա Աղալարյանը պնդում է՝ համընդհանուր առողջության ապահովագրության համակարգի գործարկումից հետո բժիշկների մի մասի  աշխատավարձը նվազել է։ Բուժառուները համակարգից  գոհ են, իսկ  բժիշկները, որոնք փաստացի ապահովում են համակարգի գործարկումն ու իրականացումը, դժգոհում են անհամաչափ և անբավարար վարձատրությունից՝  ասում է Աղալարյանը։

«Այդ պատճառով կարևոր է, որ հենց սկզբնական փուլում առկա խնդիրները բարձրաձայնվեն»։

Ուրոլոգ Գևորգ Գրիգորյանի գնահատմամբ՝ գործող հաշվարկային մեխանիզմները ձևավորված են այնպես, որ հստակ չեն սահմանում՝ վճարված գումարները վերաբերում են ամբողջ աշխատավարձի՞ն, թե՞ ոչ ամբողջական ծավալին։ Կարծում է, որ  անհրաժեշտ է ավելի թափանցիկ և հստակ մեթոդաբանություն, որպեսզի բուժաշխատողները հասկանան իրենց վարձատրության իրական կառուցվածքը։

«Եկեք օբյեկտիվ խոսենք, պոլիկլինիկա դուք մտե՞լ եք։ Մի հատ խնդրում եմ` գնացեք պոլիկլինիկայի հերթերը տեսեք ու տեսեք, որ բուժաշխատողը կարող է ամբողջ էդ հերթը սպասարկել ու վերջում 19000 դրամ ստանալ ու էդ հերթը, որ դուք մտնեք, տեսնեք, դա մեկանգամյա հերթ է, բայց ամեն օր է այդպիսի հերթ»։

Խնդիրը, ըստ մասնագետների, ոչ միայն աշխատավարձին է վերաբերում, այլև կազմակերպական խնդիրներին։ Դրանք ազդում են թե՛ բժիշկների աշխատանքի արդյունավետության, թե՛ հիվանդների սպասարկման որակի վրա՝ ասում է ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը։

«Մենք ուզում ենք, որ ապահովագրական համակարգը գործի, բայց գործի արդյունավետ և հավասարակշռված։ Կարևոր է, որ այդ գործընթացում չոտնահարվեն բուժաշխատողների շահերը, որովհետև բուժաշխատողներն էլ ունեն սոցիալական պարտավորություններ։ Մենք դեմ չենք  ապահովագրական համակարգին։ Ընդհակառակը՝ համոզված ենք, որ այն կարող է լուծել մեր երկրի բնակիչների բազմաթիվ խնդիրներ։ Սակայն այդ հարցը պետք է լուծվի պետության կողմից և համակարգային ձևով, ոչ թե բուժաշխատողների հաշվին։ Բուժաշխատողին կոպեկներ վարձատրելով տուժելու է առողջապահության, բուժօգնության որակը, ինչից տուժելու է բուժառուն»։

Բուժաշխատողներն օրենսդիրներին դիմում–նամակ  են փոխանցել՝ թեմայով լսումներ կազմակերպելու խնդրանքով։  «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյան

«Ամենամեծ ակնկալիքը մասնագիտական հանրույթի, ոչ միայն իմ կողմից այն է, որ նստեն մեկ սեղանի շուրջ ևգույքագրեն ամբողջ այս ժամանակահատվածում ի հայտ եկած խնդիրները,  և այդ  խնդիրների արդյունքները վերլուծելով  կատարել շտկումներ, որովհետև, եթե այս կարևորագույն ռեֆորմը գնա տապալման, ապա դա լուրջ խնդիր է երկրի սոցիալ–տնտեսական ոլորտներում»։

Առողջապահության նախարարությունը խնդրին դեռ չի արձագանքել, գերատեսչությունը սակայն, օրերս պարզաբանել էր պոլիկլինիկական օղակի բուժաշխատողներն վճարման կարգը։ Նրանք աշխատավարձը ստանում են երկու կտորով` պետական պատվերով իրականացված ծառայություների և արդեն Առողջության համընդհանուր ապահովագրության ծառայությունների դիմաց:

«Հաշվի առնելով, որ ապահովագրության համակարգի մեկնարկային առաջին ամիսն է, նոր համակարգով փոխհատուցումներ իրականացնելու համար բուժկենտրոններին տրվել էր լրացուցիչ ժամանակ կատարողականներում նոր ներդրված ծառայությունների մուտքագրումների, ճշգրտումների համար»,–ասվում էր նախարարության հաղորդագրության մեջ։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը բուժաշխատողների աշխատավարձերին անդրադարձել էր  տարեկան ամփոփիչ ասուլիսի  ընթացքում։

Ապահովագրության և պետական պատվերի շրջանակում պետությունը հայտարարում է, որ պատրաստ է տվյալ ծառայությունը ձեռք բերել կոնկրետ նկարագրով և սահմանված փոխհատուցման գնով։ Բժշկական կենտրոնը, պայմանագիր ստորագրելով, ընդունում է այդ պայմանները և պարտավորվում է քաղաքացիներին մատուցել համապատասխան ծառայությունը։ Պետությունն էլ վճարում է հենց այն գումարը, որի շուրջ կողմերը պայմանավորվել են պայմանագիրը կնքելիս։

«Մենք պայմանագրի  առարկա հանդիսացող ծառայության գնի մեջ որևէ  մի աշխատավարձ չենք ֆիքսում։ Ես խնդրում եմ` մի փնտրեք մի բան, որը չկա»։

Նախարարի հրամանով բժիշկների աշխատավարձեր չեն սահմանվում՝ ասել էր Ավանեսյանը։ Դրանք կարգավորվում են գործատու–աշխատող հարաբերություններով՝ բժշկական կենտրոնի և բուժաշխատողի միջև։ Միևնույն ժամանակ, գերատեսչության ղեկավարն  արձանագրել էր, որ ծառայության գնի հաշվարկի մեթոդաբանության մեջ նախատեսվում է նվազագույն շեմ, որը բժշկական կենտրոնը պետք է ուղղի բուժանձնակազմի փոխհատուցմանը։

«Եվ նախկինում էլ մեր սահմանված այդ առնվազնի շեմից բարձր բժշկական կենտրոնները վճարում էին բժիշկներին, որոշներին շատ ավելի բարձր, որոշներին այդ չափով, որոշներին էլ մի փոքր ավելի բարձր»։

Բուժաշխատողների աշխատավարձերը ձևավորվում են ապահովագրական դեպքերի  համար սահմանված սակագներից։ Եթե դրանք  և համապատասխան ծառայությունների արժեքները չվերանայվեն և չհամապատասխանեցվեն իրական ծախսերին, ապա բուժաշխատողների վարձատրությունը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի խնդրահարույց կդառնա՝ բարձրաձայնում են Ազգային ժողովի դիմաց հավաքված բուժաշխատողները։

radiolur