Ռուսաստանը չի շեղվի ատոմի խաղաղ զարգացման հարցում Իրանին աջակցելու ուղուց. ՌԴ ԱԳ փոխնախարար
Ռուսաստանը երբեք չի շեղվել և ապագայում էլ չի պատրաստվում շեղվել խաղաղ ատոմի տեխնոլոգիաների յուրացման հարցում Իրանին աջակցելու իր որդեգրած ուղուց, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է միջազգային ասպարեզում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշմանը, ապա դուք գիտեք, որ մենք միշտ հաստատակամորեն պաշտպանել ենք իրանցի ժողովրդի ինքնուրույն զարգացման իրավունքը, այդ թվում՝ խաղաղ ատոմի տեխնոլոգիաների յուրացման հարցում։ Եվ մենք երբեք չենք հրաժարվել այդ դիրքորոշումից և չենք պատրաստվում շեղվել դրանից»,- նշել է նա։
Բացի այդ, Գրուշկոն ընդգծել է, որ Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները հենվում են պատմական երկարամյա փորձի վրա։ «Այստեղ կասկածներ չկան. մենք ունենք ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր, տարածաշրջանային հարևաններ ենք, մասնակցում ենք Կասպյան հնգյակին: Մեզ մոտ հիանալի կերպով զարգանում են թե՛ առևտուրը, թե՛ տնտեսական փոխգործակցությունը և թե՛ մշակութային կապերը, ուստի մենք շարունակելու ենք այդ աշխատանքը»,- ասել է փոխնախարարը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը