Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը ներկայացրել է, թե ինչ աշխատանքներ են իրականացվել Yandex Go-ի հետ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակում առցանց տաքսիների ոլորտի բարելավման նպատակով։

Վարորդների համար

• Yandex Plus համակարգը վերածվել է cash-back-ային համակարգի և ամբողջությամբ իրականացվում է Yandex-ի հաշվին, վարորդից ոչինչ չի գանձվում։

• Եթե «Թեժ ժամեր» ալգորիթմով ուղևորության արժեքի ավելացող գործակիցը կազմում է 2 և ավելի, 2 անգամից հետո ավելացող հատվածի մասով Yandex-ը միջնորդավճար չի գանձում՝ թողնելով ամբողջ գումարը վարորդին և գործընկեր կազմակերպությանը։

• Հաշվի առնելով նաև կատեգորիաների մեջ առկա տարբերություններ միջնորդավճարների միասնական 14,9 տոկոս տարբերակը փոխարինվել է աստիճանական տարբերակով՝ «Ստարտ» կատեգորիայի համար իջեցվելով մինչև 14,5 տոկոս, իսկ ավելի բարձր կատեգորիաների ուղևորափոխադրման ծառայությունների համար կազմելով 16,5 տոկոս։

• «Բիզնես» կատեգորայում ավելացվել է «Ինքս կբացեմ դուռը» կոճակը, որը կանխում է ուղևորի և վարորդի մոտ տարընկալումների և հետևաբար ցածր գնահատականների առաջացման ռիսկը։

• Հստակեցվել են յուրաքանչյուր կատեգորիայի համար թույլատրելի մեքենաների տեսակներն ու արտադրման վաղեմությունը, ինչպես նաև դրա փոփոխման մեթոդաբանությունը՝ ապահովելու ավելի կանխատեսելի պայմաններ վարորդների համար։

Այսպես, վարորդի եկամուտը ավելի լավ հասկանալու համար դիտարկենք 2 երթուղի «Ստարտ» կատեգորիայում, երբ «Թեժ ժամեր» ալգորիթմով ուղևորության արժեքի գործակիցը 2 է։ Մի դեպքում, օրինակ, Այնթափ գյուղից դեպի Նոր Խարբերդ ուղևորությունը, որը կտևի 6 րոպե և կունենա 3,5 կմ երկարությունը, բազային կարժենա 500 դրամ։

«Թեժ ժամեր» ալգորիթմի հաշվառմամբ ուղևորության վերջնական արժեքը կկազմի 1000 դրամ։ Այս 1000 դրամից վարորդից պահումները կկազմեն 240 դրամ (14,5 տոկոս հարթակի միջնորդավճար, 4,5 տոկոս տաքսոպարկի առավելագույն միջնորդավճար, որի իրականում կարող է լինել 1 տոկոս (այն որոշվում է ոլորտում գործող բազմաթիվ տաքսոպարկերի կողմից անհատապես) և 5 տոկոս պետական տուրքի առավելագույն չափ (անկանխիկ վճարկման դեպքում այն կկազմի 4 տոկոս))։

Այսպիսով՝ այս դեպքում վարորդին մնաց 1000 դրամանոց ուղևորությունից առնվազն 760 դրամը կամ առնվազն 76 տոկոսը։ Նույն Այնթափ գյուղից դեպի Նոր Խարբերդ ուղևորության դեպքում, երբ «Թեժ ժամեր» ալգորիթմով ուղևորության արժեքի գործակիցը 3 է, այսինքն՝ ուղևորության գինը կկազմի 1500 դրամ, ապա հարթակի միջնորդավճարը կկազմի 145 դրամ (գանձվելով միայն առաջին 1000 դրամի համար), իսկ վարորդին մնացող եկամուտի չափը կկազմի առնվազն 1212,5 դրամ կամ երթի ամբողջական արժեքի առնվազն 80,8 տոկոսը։

Ուղևորների համար

• Ներկայացված է գնի բացվածքը, ինչը թույլ է տալիս ցանկացած ուղևորի տեսնել, թե ինչքան է կազմում ընտրված կատեգորիայում մեքենայի մոտեցման բազային արժեքը, ինչքան է նա վճարելու ուղևորության հեռավորության և տևողության համար, և որքան է կազմում հավելավճարը՝ կապված այդ պահին բարձր պահանջարկի հետ։

• Միևնույն ժամանակ գների բացվածքի բաժնում առանձին կոճակով ներկայացված է նաև հավելյալ տեղեկատվություն՝ գների կառուցվածքի և ձևավորման ամբողջ մեթոդաբանությամբ։

• Yandex Plus համակարգի cash-back-ային տրամաբանությունն աշխատում է այնպես, որ կուտակված միջոցները ցանկացած ծառայության շրջանակներում կարելի է օգտագործել հարթակում առկա բոլոր ծառայությունների համար՝ առանց սահմանափակումների։

• Սահմանվել է գնի աճի վերին սահմանափակում՝ եռամսյակային կտրվածքով բազային արժեքի նկատմամբ գնի x3 աճը չի կարող գերազանցել դեպքերի ընդհանուր ծավալի 5 տոկոսը։

• Սահմանվել է «Ստարտ» և «Էկոնոմ» կատեգորիաներում հերթերի ձևավորման գործիք, որը թույլ է տալիս սպառողին իրական ժամանակում գնահատել և ավելի արդյունավետ կողմնորոշվել ուղևորափոխադրման ընտրության հարցում։

• Կատեգորիաների բացվածքում ներառված մեքենաների տեսակների մասով ցուցադրվող տեղեկատվությունն այլևս թարմացվում է՝ հիմնական էջում ցուցադրելով ամենահավանական մեքենաների տեսակները՝ միևնույն ժամանակ տրամադրելով հնարավորություն՝ սեղմելով կոճակը ծանոթանալու տվյալ կատեգորիայում թույլատրելի մեքենաների մակնիշների և արտադրության վաղեմության ամբողջ ցանկին։