Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 1-ից պարտադիր էր դառնում աշխատանքային պայմանագրերի կնքումը էլեկտրոնային եղանակով: Սակայն, հասկանալով, որ հերթական անգամ «բարեփոխումները» տապալել են, կամ, ինչպես ասում են, «գցել են ոտքներին», կառավարությունը շատ արագ փոփոխություններ նախաձեռնեց համապատասխան օրենքում և ժամկետը հետաձգեց մինչև 2027 թ. հունվարի 1: Բանն այն է, որ, ինչպես օրերս աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարը խոստովանեց, մոտ 200 հազար մարդ այսօր չունի նույնականացման քարտ, իսկ դրանց ձեռքբերման գործընթացում լուրջ խնդիրներ կան, մեծ հերթեր են գոյացել:
Ավելին, Արսեն Թորոսյանը նաև շեշտեց, թե «քանի որ նոր նույնականացման քարտերի ու նոր անձնագրերի համակարգ ենք ներդնում, որը պետք է գործարկվի այս տարի՝ ավելի ուշ, այստեղ նորից խնդիր է առաջանում այս պահին տրամադրվող եւ ապագայում տրամադրվելիք ID քարտերի բալանսի միջև»:
Մի խոսքով, հերթական քաոսը: Բայց պատճառը միայն սա չէ: Օրենքի ընդունումից հետո առաջ են եկել նաև այլ խնդիրներ, որոնք շտկելու համար էլ առաջարկվել են այլ փոփոխություններ ևս: Մասնավորաբար, ըստ նոր կարգավորման, օտարերկրացիների հետ աշխատանքային պայմանագրերը կնքվում են թղթային եղանակով՝ պայմանով, որ նրանք ՀՀ-ում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթ ստանալուց հետո եռամսյա ժամկետում կնքված պայմանագիրը օրենսդրությամբ սահմանված կարգով մուտքագրում են աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ:
Մյուսը վերաբերում է նրան, որ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող անձի հետ (որը փաստացի չի գտնվելու Հայաստանի Հանրապետությունում) աշխատանքային պայմանագիրը կկնքվի թղթային եղանակով (այդ թվում՝ փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով)՝ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում չգտնվող անձինք չեն կարող ստանալ էլեկտրոնային թվային ստորագրություն: Սա էական փոփոխություն է, քանի որ խնդիրներ էին առաջացել թե՛ ներկա գտնվելու, թե՛ ռեզիդենտության տեղեկանքի առումով, որովհետև վերջինս պետք է ունենա նոտարական հաստատում, որը էլեկտրոնային եղանակով իրականացնել հնարավոր չէ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը