Գավառի մանկատան նախկին տնօրենը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց միջոցով 2013-2021 թվականների ընթացքում ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպությանն արտոնություններ և առավելություններ տրամադրելու հետ: Այդ մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Մասնավորապես՝ վերը նշված պաշտոնյան 2015 թվականի նոյեմբերից 2021 թվականն ընկած ժամանակահատվածում, օրենքով սահմանված արգելքին հակառակ, «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի հաշվին կազմակերպել է իր մտերիմ անձանց պատկանող սրճարան-ռեստորանի ջեռուցման, իսկ 2013 թվականից մինչև 2018 թվականի սեպտեմբերը՝ էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման գործընթացը:
Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (համապատասխանում է 2021 թ. մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 1-ին մասին):
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը