Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Թոփ-լուրեր

«Վերամշակիր դա»․ Թափոնների տեսակավորումը որպես մշակույթ

Վերջին շրջանում հավանաբար նկատած կլինեք Երևանի տարբեր հատվածներում թափոնների տեսակավորման համար նախատեսված արկղերը։ Դրանք նպաստում են թափոնների վերամշակման և կառավարման գործընթացին։ Այն ոչ միայն նվազեցնում է շրջակա միջավայրի աղտոտումը, այլև օգնում է խնայել բնական ռեսուրսները՝ վերամշակման միջոցով։

Մարդկանց կենսագործունեության արդյունքում ողջ աշխարհում տարեկան միլիարդավոր տոննա թափոն է առաջանում, որոնք, եթե  պատշաճ կերպով չկառավարվեն նույն այդ մարդկանց կողմից՝ կառաջացնեն բնության հսկայական աղտոտում և առողջական խնդիրներ։

Եվրոպական և այլ զարգացած երկրներում թափոնների կառավարումը վաղուց դարձել է համակարգային գործընթաց։ Այստեղ աղբի տեսակավորումը սկսվում է դեռ տնային պայմաններում, իսկ վերամշակման մակարդակը հասնում է բարձր ցուցանիշների։ Գործում է նաև արտադրողների ընդլայնված պատասխանատվության (EPR) համակարգը, ըստ որի արտադրողը պատասխանատու է  իր արտադրանքի թափոնների կառավարման համար։ Այս ամենը համալրվում է ժամանակակից տեխնոլոգիաներով, որոնք հնարավորություն են տալիս նվազագույնի հասցնել աղբի վնասը շրջակա միջավայրի վրա։

Շվեդիայում, օրինակ, մոտ 99 տոկոս թափոնը վերամշակվում կամ այլ ձևերով օգտագործվում է, ինչի շնորհիվ կրճատվում է նոր հումքի օգտագործումն ու բնության ծանրաբեռնվածությունը։

Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում

Ամեն տարի մեր երկրում մոտ 700 000 տոննա կոշտ կենցաղային թափոն է առաջանում, որոնց մեծ մասը հայտնվում է ավելի քան 300 աղբավայրերում:  Այդ աղբավայրերը հիմնականում  աշխատում են հնացած կամ ոչ կանոնակարգված պայմաններում

Հայաստանում վերամշակման մակարդակը մնում է ցածր՝  մոտ 5-10%-ի սահմաններում, և հիմնականում իրականացվում է ոչ ֆորմալ խմբերի և փոքր նախաձեռնությունների միջոցով: Կան արդեն որոշ քայլեր՝ ինչպես Հրազդանում նոր սանիտարական աղբավայրի ստեղծումը և արտադրողների ընդլայնված պատասխանատվության (EPR) համակարգի ներդրման ծրագրերը, սակայն դրանք դեռ  լայնամասշտաբ և համակարգային մոտեցումներ չեն:

Թափոնների տեսակավորման և  վերամշակման մասին Top-News.am-ը զրուցել է 2017թ-ին բացված համայնքների կայուն զարգացման նորարական լուծումներ (ISSD) հասարակական կազմակերպության համահիմնադիր նախագահ Մխիթար Ավետիսյանի հետ։ Ընկերությունը իրականացնում է գործունեություն սոցիալական, տնտեսական և բնապահպանական ոլորտներում։ 2018թ-ից  սկսել է իրականացնել «Recycle It»՝ «վերամշակիր դա» ծրագիրը՝ որի հիմնական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում թափոնների տեսակավորման և վերամշակման  մշակույթի ձևավորումն է։

Ըստ Ավետիսյանի, թափոնների կառավարման տեսանկյունից ամենամեծ խնդիրը Հայաստանում իրազեկվածության մակարդակի բացակայությունն է։ Իսկ իրենց ծրագրի առանցքային խնդիրներից մեկն էլ հենց դա է՝ բարձրացնել մեր հասարակությունում թափոնների կառավարման և իրազեկվածության մակարդակը։ «Արդյունքում պետք է ունենանք այնպիսի հասարակություն, որ թափոնին կվերաբերվի ոչ թե՛ աղբ, ոչ թե՛ թափոն՝ այլ որպես ռեսուրս։ Այսինքն մենք պետք է ձևավորենք նոր մշակույթ, որ մարդիկ հասկանան թափոնը այլևս թափոն չէ, այլևս աղբ չէ, այլ ինքը ռեսուրս է՝ որը կարելի է վերամշակել և ստանալ որոշակի արժեք մեր երկրում»։ 

Մխիթար Ավետիսյանի համար իրենց կազմակերպության գրանցած արդյունքները գոհացուցիչ են, այս ընթացքում միացել են տարբեր կազմակերպություններ՝ կրթական հաստատություններ, դպրոցներ, համալսարաններ, պետական կառավարման համակարգում գործունեություն ծավալող կառույցներ, բիզնես հատված և այլն։ Ընդհանուր առմամբ արդեն միացել են 1000-ից ավել կազմակերպություններ, որոնք իրենց տարածքում տեղադրում են տեսակավորման տարբեր տարաներ նախատեսված  թուղթ, պլաստիկ, ապակի և մետաղ տեսակավորելու և այնուհետև վերամշակման ուղարկելու համար։

Ավետիսյանը խոսեց առաջընթացի մասին՝ համեմատելով այժմյան տվյալները տարիներ առաջվա տվյալների հետ՝ «2018թ համագործակցող կազմակերպությունների թիվը եղել է մինչև 50,  հիմա 1000-ից ավել։  Նաև որակական առումով ունենք լավ աճ ու ես  այդ աճը կբնութագրեմ նաև մշակութային փոփոխության տեսանկյունից»։ Ըստ նրա, նախկինում թափոնների տեսակավորման և վերամշակման մասին մարդիկ ավելի քիչ էին խոսում, իսկ մամուլն՝ ավելի քիչ անդրադառնում. «Իսկ հիմա մարդիկ դրա մասին խոսում են, մարդիկ ուզում են, որ մենք մաքուր և կոկիկ ապրենք»։ 

Չնայած նկատելի դրական դինամիկային, միևնույն ժամանակ կա նաև նախկինից մնացած հսկայական բացասականը՝ տարիների ընթացքում հսկայական ծավալի թափոն է կուտակվել, և մեկ երկու տարում հնարավոր չէ լուծել խնդիրը։

Ըստ Մխիթար Ավետիսյանի պետք չէ սպասել, որ պետությունը նման գործունեություն ծավալող ընկերություններին կֆինանսավորի։ Նրա համոզմամբ պետության դերը ավելի շատ պետք է լինի համապատասխան իրավական  դաշտի ստեղծումը՝ որպեսզի տվյալ ոլորտի կազմակերպություններն  իրավական դաշտում պաշտպանված կարողանան գործել։ Մեր զրուցակիցը այդ առումով դրական գնահատեց  արտադրողի ընդլայնված պատասխանատվության մասին որոշման ընդունումը։ Նաև հիշատակեց, որ 2027թ հունվարի 1-ից սկսած մեկանգամյա օգտագործման պլաստիկի օգտագործումը և վաճառքը արգելվելու է՝ ինչը նույնպես դրական է։

Ավետիսյանի կարծիքով  «լավ կլինի, որ ցանկացած կազմակերպություն, որ մտնում է  գործունեության մեջ, ոչ թե սպասի, որ պետությունը պետք է աջակցի, որ սկսի գործ անել, այլ մարդը պետք է իր նպատակը սահմանի, ունենա ռազմավարական քայլեր ու գործունեություն ծավալի»։ 

Կազմակերպությունը համագործակցում է պետական համակարգի շատ գերատեսչությունների հետ։ «Համագործակցում ենք տարբեր նախարարությունների հետ, ովքեր ինչ որ չափով առնչություն ունեն շրջակա միջավայրի պաշտպանության, թափոնների կառավարման, իրազեկվածության մակարդակի բարձրացման և էկոկրթության տարածման հետ»- նշեց Ավետիսյանը՝ համագործակցությունը գնահատելով արդյունավետ։

Top-News.am