Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկվել Հայաստան
Հացահատիկ տեղափոխող վագոնները Ռուսաստանից ուղարկվել են Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Բիլաջարի կայարանից մեկնել է ռուսական հացահատիկ տեղափոխող 25 վագոնանոց գնացք։ Բեռի ընդհանուր ծավալը կազմում է 1746 տոննա։ Գնացքը կշարժվի դեպի Վրաստան, որտեղից կուղևորվի դեպի Հայաստանի Դալարիկ կայարան։
2025 թվականի նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով Հայաստան էր հասել ռուսական ցորենի խմբաքանակը։ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան էր տեղափոխվել շուրջ 1000 տոննա ցորեն։ Նոյեմբերի 8-ին արդեն Ադրբեջանի տարածքով Հայաստան էր հասել ղազախական ցորենի խմբաքանակը՝ կրկին 1000 տոննա։
Մինչ այդ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել էր Ադրբեջանի այդ որոշումը և հայտարարել, որ Հայաստանն էլ իր հերթին վերացրել է բոլոր սահմանափակումները իր տարածքով դեպի Ադրբեջան բեռների տեղափոխման համար։
Նոյեմբերի 6-ին ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի տարածքով անցնող երկաթուղային ճանապարհով մինչև 2026 թվականի հունվարի վերջ ևս 132 վագոն ցորեն կարտահանի Հայաստան։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը