Վճարահաշվարկային ընկերությունները հայտարարություն են տարածել հեռահաղորդակցության օպերատորների հետ համագործակցությունը դադարեցնելու պատճառների մասին
Հայկական վճարահաշվարկային ընկերությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ ներկայացնելով հեռահաղորդակցության օպերատորների հետ համագործակցության դադարեցման պատճառները։
«Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ։
«Հայկական վճարահաշվարկային ընկերություններ EasyPay-ը, Idram-ը, Telcell-ը և Fast Shift-ը տեղեկացնում են, որ «Վիվա Արմենիա», «Թիմ Տելեկոմ» և «ՅՈՒՔՈՄ» ընկերությունների կողմից առաջարկվող համագործակցության նոր պայմանները չեն համապատասխանում փոխշահավետ համագործակցության սկզբունքներին և կրում են միակողմանի բնույթ՝ վտանգելով ծառայությունների շարունակական և որակյալ մատուցման տնտեսական հիմքերը։ Վերջին տարիներին ֆինանսական ծառայությունների իրական ինքնարժեքը էականորեն աճել է՝ ներառյալ տեխնիկական սպասարկման, անվտանգության և ենթակառուցվածքների պահպանման ծախսերը։
Չնայած դրան՝ վճարահաշվարկային ընկերությունները, կարևորելով հանրային շահը և քաղաքացիների համար վճարային ծառայությունների հասանելիությունը, չեն դիմել սակագների վերանայման և շարունակել են ծառայությունների մատուցումը գործող պայմաններով։ Ներկայում հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների կողմից առաջարկվող միջնորդավճարի կտրուկ նվազեցումը՝ մինչև 40–50%, չի ապահովում նույնիսկ նվազագույն տնտեսական հավասարակշռություն և գործնականում անհնար է դարձնում ծառայությունների պահպանումը գործող ձևաչափով։
Առաջարկվող փոփոխության մերժումը վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից հանգեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից գործող պայմանագրերի միակողմանի խզման՝ անհնար դարձնելով բանակցությունների և խնդրի լուծման հնարավորությունը։ Պետք է ընդգծել, որ այսօր բջջային օպերատորների վճարումների ծանրակշիռ մասն իրականացվում է վճարահաշվարկային ընկերությունների հարթակների միջոցով, որոնք քաղաքացիներին ապահովում են արագ, անվտանգ և ժամանակակից վճարային լուծումներ։
Պարտադրված փոփոխությունների ուժի մեջ մտնելու դեպքում հարյուրհազարավոր բաժանորդներ փետրվարի 1-ից կարող են զրկվել այդ հարմարությունից։ Առանձնակի կարևոր է նաև, որ նման փոփոխությունները կարող են hանգեցնել ինքնագործունեությամբ զբաղվող լրացուցիչ միջնորդական օղակների ի հայտ գալուն և ավելորդ ֆինանսական բեռի առաջացմանը, ինչը հակասում է ժամանակակից վճարային ծառայությունների զարգացման տրամաբանությանը։
Վճարահաշվարկային ընկերությունները բազմիցս հանդես են եկել բանակցությունների, ծառայությունների ընդլայնման և համագործակցային նոր մոդելների առաջարկներով՝ համոզված լինելով, որ կայուն համագործակցությունը պետք է հիմնված լինի բոլոր կողմերի շահերի հավասարակշռման վրա։ Միակողմանի որոշումները կարող են խախտել արդար մրցակցության սկզբունքները, ինչի կապակցությամբ նրանք դիմում են ՀՀ մրցակցության ու սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին և համապատասխան պետական մարմիններին։ Վճարահաշվարկային ընկերությունները վերահաստատում են իրենց պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը միայն փոխշահավետ, ֆինանսապես կենսունակ և ոլորտի երկարաժամկետ կայունությունն ապահովող պայմաններով՝ ի շահ քաղաքացիների և ամբողջ վճարային համակարգի զարգացման»։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը