Պետդումայում առաջարկել են «Դիսնեյլենդը» փոխարինել «Չեբուրլանդիա»-ով
Ռուսաստանը պետք է ստեղծի ֆրանսիական «Դիսնեյլենդի» նման զվարճանքի այգի, որտեղ կլինեն հայրենական մուլտֆիլմերի եւ ֆիլմերի կերպարներ: Առաջարկն արել է Դաշնության խորհրդի մշակույթի հարցերով հանձնաժողովի անդամ Այրաթ Գիբատդինովը: «Մեր սիրելի Չեբուրաշկան, կոկորդիլոս Գենան, Վինի Թուխը, Կառլսոնը, «Դե, սպասիր»-ի հերոսները եւ «Պրոստոկվաշինո»-ի կերպարները դարձել են մշակութային տիեզերք, որն իսկապես կարող է մրցակցել արեւմտյան ֆրանշիզների հետ»,- ՏԱՍՍ-ին ասել է սենատորը:
Նրա կարծիքով՝ իշխանությունները կարող են այգին օգտագործել որպես «մշակութային քաղաքականության եւ մեղմ ուժի գործիք՝ երեխաների մոտ իրենց սեփական հերոսների միջոցով դրական ինքնությունը խթանելով»: «Մեզ անհրաժեշտ է հստակ եւ սրտամոտ անուն: Ինչ-որ մի բան, «Չեբուրլանդիա»-ի նման,- ավելացրել է Գիբատդինովը: Սենատորը որպես նման նախագծերի լավ օրինակ նշել է Մոսկվայի «Երազանքի կղզի» զվարճանքի այգին, բայց ավելացրել է, որ այն դեռեւս չի հասնում «Դիսնեյլենդի» մասշտաբներին: Նրա տեսանկյունից՝ վայրը պետք է համատեղի ընտանեկան լսարանի համար նախատեսված ատրակցիոններ, ինտերակտիվ գոտիներ, թատերական ներկայացումներ եւ մուլտիմեդիա ձեւաչափեր:
Դեկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դարձել է «Պրոստոկվաշինո» մուլտսերիալի հերոս։ Հայտարարելով նախագծում նրան ընդգրկելու մասին՝ «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի տնօրենների խորհրդի նախագահ Յուլիանա Սլաշչեւան հայտնել է, որ Մատրոսկին կատուն եւ պետության ղեկավարը «կստեղծեն հրաշալի զույգ երկրի եւ հայրենական մշակույթի ժողովրդականացման համար»։
Միեւնույն ժամանակ, Պետդուման ավելի վաղ քննադատել էր ռուսական «Չեբուրաշկա» եւ «Բրեմենյան երաժիշտները» ֆիլմերը։ Մշակույթի կոմիտեի առաջին փոխնախագահ Դմիտրի Պեւցովը դրանք անվանել է «ընտանիքի համար կործանարար»։ Պատգամավորը նաեւ վրդովվել էր «Փասիան։ Առաջին հսկան» նախագծից։ «Գլխավոր հերոսը անտանելի է՝ նարցիս աքաղաղ կամ փասիան, որը ֆիլմի ընթացքում չի փոխվում։ Մեկ այլ հերոս երեք անգամ դավաճանում է իր ընկերոջը, եւ ոչինչ չի պատահում. նրանք մնում են ընկերներ։ Բաբա Յագան սեռական առումով մտահոգված է իր երիտասարդությամբ. այլ խնդիրներ նա չունի»,- նշել է Պեւցովը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը