Ավստրալիայում հրաձգության հետեւանքով երեք մարդ է զոհվել
Ավստրալիայի արեւելքում՝ Նոր Հարավային Ուելս նահանգում, այսօր հրաձգության հետեւանքով երեք մարդ է զոհվել, հայտնում է ABC հեռուստակայանը։
Նահանգային ոստիկանության հայտարարության համաձայն՝ հինգշաբթի՝ տեղական ժամանակով մոտ ժամը 16:40-ին, արտակարգ ծառայությունները ահազանգ են ստացել Լեյք Քարջելիգո փոքր քաղաքում հրաձգության մասին։ Այս քաղաքը գտնվում է Սիդնեյից շուրջ 450 կմ դեպի արեւմուտք։
Ոստիկանությունը հաստատել է երկու կնոջ եւ մեկ տղամարդու մահվան լուրերը։ Մեկ այլ տղամարդ տեղափոխվել է հիվանդանոց ծանր կայուն վիճակում։
Հանցագործության վայրը շրջափակված է։ Ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է արել խուսափել այդ տարածքից, իսկ տեղի բնակիչներին՝ մնալ իրենց տներում։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը