Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները Մինիոնները վերադառնում են Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով Ռուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձը Գաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարան Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10 Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքներըՄինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձըԳաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարանԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՀրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրումԲյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքինՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըՎարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակելՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըՌուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխանՄակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականությունԿավ, փայտ և հայկական ձեռագիր․ Վերնիսաժի կոլորիտըԻրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNNԻգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ էՍկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ումNASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասինԻտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելըՔաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլըԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններիցԲոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս ՂազարյանՄեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթըԱվստրալիան Ուկրաինային կհատկացնի ևս 70 մլն դոլար՝ զենք գնելու համարՋրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԱրմեն Նիկողոսյանը հեռացել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնիցԷներգահամակարգերի բաշխման ցանցին միանալու գործընթացը դարձել է առավել պարզ և ճկունԿալասը նշել է, թե երբ է ԵՄ-ն քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցըՉեխիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՀԱՀ-ի հետՄեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց ԿատարինՄեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումըՓակել փողոց նայող պատուհաններն ու դռներըԿԸՀ-ն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել
Մամուլ

Հետաձգված եպիսկոպոսաց ժողովը՝ Ավստրիայում․ ո՞ւմ է հրավիրել կաթողիկոսը, ո՞վ կգնա, և ի՞նչ կքննարկվի

Դեկտեմբերին նախատեսված, բայց հետաձգված եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Հայաստանից դուրս՝ Ավստրիայում, փետրվարի 16-ից 19-ը։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանն ասել է, որ հետաձգման պատճառը եկեղեցու շուրջ ձևավորված իրավիճակն է, և նույն մտահոգությամբ որոշվել է ժողովը Հայաստանի սահմաններից դուրս գումարել։ Կաթողիկոսը ժողովի է հրավիրել բարձրաստիճան բոլոր, նաև իրեն անվստահություն հայտնած հոգևորականներին։ Վերջիններս, սակայն, համատեղ հայտարարություն են տարածել՝ պահանջելով չեղարկել եպիսկոպոսաց ժողովը՝ այն պառակտիչ գնահատելով։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով եպիսկոպոսաց ժողովը կգումարվի Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում փետրվարի 16-ից 19-ը։

«Որոշվեց Հայաստանից դուրս՝ Ավստրիայում, կրկին այդ՝ եկեղեցու դեմ սանձազերծված արշավը և եկեղեցականների նկատմամբ ճնշումները նկատի ունենալով»։

Եպիսկոպոսաց ժողովը կազմավորվում է Հայ եկեղեցու բոլոր եպիսկոպոսներից. նախագահն է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ի տարբերություն նախորդ՝ չեղարկված եպիսկոպոսաց ժողովի, Մայր Աթոռն այս անգամ չի մանրամասնել քննարկվելիք հարցերի շրջանակը։

Կառույցի իրավասության սահմաններում 7 ուղղություններ են՝ դավանաբանական հարցերի սահմանումից, նոր ծեսերի հաստատումից մինչև եկեղեցական-կրոնական կյանքի խնդիրներին առնչվող բարեփոխումներ ։ Մայր Աթոռում ենթադրում են, որ եպիսկոպոսաց ժողովը Էջմիածնում կազմակերպելու դեպքում ճնշումների և որոշակի լարվածության հավանականություն կա։ Տեր Եսայի քահանայի խոսքով՝ դեկտեմբերին նախատեսված ժողովը հետաձգվեց հենց այդ պատճառով՝ հաշվի առնելով եկեղեցականների մտահոգությունները։ Իշխանությունը մինչդեռ «եկեղեցու նկատմամբ ճնշում» արտահայտությունը տեղին չի համարում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյան․ «Իշխանությունը, կառավարությունը Հայաստանի որևէ ինստիտուտի, առավել ևս Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ որևէ բռնաճնշում, ճնշում, հակազդեցություն չի ձեռնարկել, ընդհակառակը՝ ձեռնարկվել է եկեղեցու բարենորոգման բավական պոզիտիվ նախաձեռնություն, որին հատկապես և առաջին հերթին միացել են եկեղեցու սպասավորներ, եպիսկոպոսաց դասի ներկայացուցիչներ, քահանաներ և այլն։ Եվ կաթողիկոսը կարգալույծ եղած է»։

Պատգամավորը մտահոգիչ է համարում եպիսկոպոսաց ժողովը Հայաստանից դուրս գումարելու որոշումը։ «Շատ տարակուսելի է, որ կրոնական կազմակերպությունը կամ ինստիտուտը, որի անունն է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի, իր գլխավոր ժողովներից մեկը կազմակերպում է Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Եվ սա է նաև փաստ և փաստարկ այն պնդման, որ այդ մարդիկ, որոնք այս որոշումները կայացնում են, իրենց դուրս են դնում Հայաստանի Հանրապետությունից»։

Ըստ եկեղեցական կանոնակարգի, սակայն, կաթողիկոսն է որոշում եպիսկոպոսաց ժողովի վայրը։ Բացի ազգային-եկեղեցական ժողովից, Հայ առաքելական եկեղեցու մյուս բոլոր հավաքները կարող են լինել ոչ թե Մայր Աթոռում, այլ Հայաստանի այլ քաղաքներում կամ արտերկրում՝ սոցիալական ցանցում գրառմամբ մանրամասնել է Տեր Արարատ քահանա Պողոսյանը․ «Առանձնակիորեն կարևոր է նշել՝ որևէ եպիսկոպոսաց ժողովի գումարման սկզբունքային մոտեցումը պետք է լինի կազմակերպել ժողովն այնպիսի պայմաններում, որ ապահովվի ժողովականների հոգևոր և ֆիզիկական ազատությունը, ժողովական անկաշկանդ քննարկումը և եկեղեցական պատասխանատվության լիարժեք իրացումը։ Այս մոտեցումը ձևավորել է Հայ եկեղեցու համակարգային ինքնապաշտպանության այն տրամաբանությունը, որը կիրառելի է նաև մեր օրերում»։

Փետրվարի 16-ից 19-ը գումարվելիք եպիսկոպոսաց ժողովը հենց այս գաղափարով է տեղափոխվում Սանկտ Փյոլթըն։ Քահանայի խոսքով՝ ժողովի գումարումը Սուրբ Էջմիածնից դուրս չի կարող դիտարկվել որպես աննախադեպ կամ խնդրահարույց քայլ։ Այն լիովին կանոնական է և հիմնված է Հայ առաքելական սուրբ եկեղեցու պատմական փորձի վրա։ Վերջին անգամ արտերկրում եպիսկոպոսաց ժողով գումարվել է Ամենայն հայոց Վազգեն Ա կաթողիկոսի գահակալության տարիներին Կահիրեում։

Կաթողիկոսը, Տեր Եսայի Արթենյանի փոխանցմամբ, հրավիրել է բոլոր եպիսկոպոսներին, նաև իրեն անվստահություն հայտնած և «եկեղեցու բարենորոգման» օրակարգին միացած եպիսկոպոսներին։ Նրանք, սակայն, միասնական հայտարարությամբ կոչ են արել չեղարկելու արտերկրում եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշումը՝ այն որակելով երկպառակություն սերմանող։ Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան․ «Ի՞նչ է նշանակում օտար երկրում գնալ և նվիրապետական կառույցի՝ Հայ եկեղեցու եպիսկոպոսների ժողով անել։ Սա անթույլատրելի է։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ մեր հոգևոր եղբայրներին, մեր եպիսկոպոս արքեպիսկոպոս եղբայրներին կոչ անել․ չտրվե՛ք այս սադրանքին և չգնա՛ք այդ ժողովին։ Այս ժողովը իրավունք չունի Հայաստանից դուրս տեղի ունենալու։ Եթե պիտի տեղի ունենա եպիսկոպոսական ժողովը, պիտի լինի անպայման Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում»։

Եկեղեցու բարենորոգման խորհուրդը Էջմիածնում եպիսկոպոսաց ժողով չգումարելու որոշումն անհիմն է որակել, քանի որ չեն ներկայացվել դրա պատճառները։ Բացի դրանից, խորհրդի կարծիքով, «Հայ եկեղեցու բարենորոգմանը, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու փաստացի պետի և որոշ այլ բարձրաստճան հոգևորականների՝ առանձին խնդրահարույց և աղմկահարույց դեպքերին Մայր Աթոռի կողմից առ այսօր որևէ արձագանք չի եղել։ Դրանց վերաբերյալ չի ձեռնարկվել ոչ մի կանոնական գործընթաց, ժողով, քննարկում, քննություն։ Չի հրավիրվել որևէ հանդիպում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում»։

Նյութը՝ ՀՀ Ռադիո