Ռուսաստանում գրանցվել է նավթագազային եկամուտների կորստի ծավալը
Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը 2026 թվականի հունվարին Ազգային բարեկեցության հիմնադրամից փոխհատուցել է 230 միլիարդ ռուբլի նավթագազային եկամուտների կորուստ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նախարարի տեղակալ Վլադիմիր Կոլիչևը՝ նշելով, որ փոխհատուցման գործընթացը կշարունակվի՝ կախված նավթի համաշխարհային գների դինամիկայից։
Կոլիչևի խոսքով՝ ներկայիս շուկայական գործոնները դեռևս չեն պահանջում բյուջետային կառուցվածքի վերանայում, սակայն եթե ապագայում նավթի հավասարակշռված գինը իջնի ռուսական իշխանությունների կողմից մինչև 2030 թվականը նախատեսված 55 դոլարից ցածր, այդ հարցը պետք է քննարկվի։ Նա ընդգծել է, որ նախարարությունը ներկայումս բավարար է համարում ՖՆԲ-ում կուտակված իրացվելի ակտիվների ծավալը հնարավոր լուրջ ռիսկերի համար։
Ֆինանսների նախարարության տվյալներով՝ տարվա սկզբին Ազգային բարեկեցության հիմնադրամի իրացվելի ակտիվները կազմել են 4,085 տրիլիոն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1,9 տոկոսը։ Նշվում է, որ 2025 թվականին Ռուսաստանի նավթագազային եկամուտները նվազել են մինչև 8,48 տրիլիոն ռուբլի՝ դառնալով ամենացածրը 2020 թվականից ի վեր, իսկ 2026 թվականին իշխանությունները ակնկալում են այդ ցուցանիշի աճը մինչև 8,92 տրիլիոն ռուբլի։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը