Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հին Խնձորեսկում պեղումները շարունակվում են Մրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համար Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը․ մեկ միլիոն դրամի գողոնը հայտնաբերվել է «ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակ Մեր հասարակությունը, մեր ժողովուրդը գիտեն, չէ՞, ո՛վ է ընտրակաշառք բաժանել Իսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար Թրամփի գոլֆի ակումբի մոտ նրա ժամանումից առաջ զինված տղամարդու են ձերբակալել Քրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Արմավիրի մարզում Սահմանադրության փոփոխությունը պետք է ապահովի խաղաղության հարատևումը. Չախոյան Կանադայում անտառային հրդեհը շուրջ 230 տուն է ոչնչացրել հնդկացիների բնակավայրում Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև Մադրիդյան ակումբը կոշտ դիրքորոշում է որդեգրել

Հին Խնձորեսկում պեղումները շարունակվում ենՄրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համարԴավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը․ մեկ միլիոն դրամի գողոնը հայտնաբերվել է«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակՄեր հասարակությունը, մեր ժողովուրդը գիտեն, չէ՞, ո՛վ է ընտրակաշառք բաժանելԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարարԹրամփի գոլֆի ակումբի մոտ նրա ժամանումից առաջ զինված տղամարդու են ձերբակալելՔրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Արմավիրի մարզումՍահմանադրության փոփոխությունը պետք է ապահովի խաղաղության հարատևումը. Չախոյան Կանադայում անտառային հրդեհը շուրջ 230 տուն է ոչնչացրել հնդկացիների բնակավայրումՔայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. ՀաջիևՄադրիդյան ակումբը կոշտ դիրքորոշում է որդեգրելՉի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի Ուշադրության կենտրոնում է հայտնվել երկու պորտուգալացի մասնագետների «մենամարտը»Բրազիլը կրճատում է իր դիվանագիտական ​​ներկայությունն ԱրգենտինայումԿիմ Չեն Ընի քույրը անընդունելի է համարել Ճապոնիայի ռազմականացումը Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․Ինչ ուզում ես, ասա, հետո իրենք կգան, կբարիշացնեն կամ չեն բարիշացնի. ԵղոյանԱրհեստական բանականությունը և աշխատաշուկան․ սպառնալի՞ք, թե՞ նոր հնարավորությունների դարաշրջանԴանուբի մակարդակն այնքան է իջել, որ սկսել են երևալ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գետում խորտակված նավերըՌոբերտ Քոչարյանը Լաչինի միջանցքը անցնելու պահից սկսած մտածում էր՝ ոնց վերցնի իշխանությունը Տեր-Պետրոսյանից. Անդրանիկ ՔոչարյանԱրագածոտնի մարզի դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրեական վարույթՀայաստան–ԱՄՆ համագործակցությունից մինչև ԹՐԻՓՓ․ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականինԱմփոփվել են 2026 թվականի բուհական ընդունելության արդյունքները. ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցիԹրամփը խոստացել է Հորմուզի նեղուցի արագ վերաբացումԲարձր ջերմաստիճանի պայմաններում աճում է հրդեհների վտանգը․ տեսչական մարմնի նախազգուշացումըԵվրոպական երկրները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ անցկացրել են ևս մեկ գաղտնի հանդիպումԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումըԵրևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումըԻսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահի» թունելի հայտնաբերման և ոչնչացման մասինԷդվարդ Ասրյանը բանակային զորամիավորումում դիրքերի ավագների, սերժանտների հետ քննարկել է ԶՈՒ-ում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցերՍոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ խարդախություններ. ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում էԱրգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է մշտադիտարկման չհայտարարված այց Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿՎթարային ջրանջատում Մարալիկ քաղաքումՔրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է լինի հետևողական և անզիջում․ ՆԳ նախարարը Սյունիքում ամփոփել է ոստիկանության 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքըՀՀ տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող հողատարածք«Երևան» բժշկագիտական կենտրոնում մի շարք վիրահատություններ կատարվում են լազերային նորագույն սարքավորումովԱՄՆ-ն, Իրանն ու Օմանը մոտ են համաձայնագրինԱպօրինի միգրանտներով նավի հրդեհից կան փրկվածներ425 անձ տեղափոխվել է ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոցԱրմավիրի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 27 քրեական վարույթՕգոստոսի 3-ը ՀԷՑ-ի կայուն զարգացման նոր շրջափուլի սկիզբ պետք է լինի. Ռոմանոս ՊետրոսյանԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ը գրեթե սպառել է հեռահար հրթիռների պաշարները․ ReutersՉինաստանի վարչապետ Լի Ցյանը շնորհավորել է Նիկոլ ՓաշինյանինԿենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումըԳլխավոր շտաբի պետը անակնկալ այց է կատարել «Հետք»- ի հրապարակումից հետոՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 05.08.2026Հնդկաստանը հրաժարվել է ռուսական նոր սերնդի կործանիչներ գնելու գաղափարիցԿիեւում ռուսական հարվածի հետեւանքով 15 մարդ է զոհվել
Մամուլ

«Երեխեքիս ու քեզ լավ կնայես, էլի կզանգեմ». ոստիկանության զորքերի ծառայող Արամ Արզումանյանն անմահացել է նոյեմբերի 7-ին

«Արամը եկել էր հարևանուհուս տուն, այդտեղ ինձ տեսավ, և այդպես սկսվեց ամեն ինչ։ Սկզբում գնում ու գալիս էր, բացասական պատասխան էի տալիս, բայց հետո ծանոթացանք և 2012 թվականի հունվարին ընտանիք կազմեցինք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալլան՝ Արամի կինը։ Նշում է՝ սիրով ամուսիններ են եղել։ «Նա օրինակելի հայր էր մեր երկու աղջիկների համար, ինձ համար՝ նույնպիսի ամուսին։ Արամս չափից դուրս բարի էր։ Անգամ, երբ տեսնում էր, որ մեկն իր հանդեպ վատ է տրամադրված, միևնույնն է, տվյալ մարդու հանդեպ իր վերաբերմունքը չէր փոխում։ Չէր չարանում մարդկանց հանդեպ։ Բարի տղա էր Արամը»։

Արամը պարբերաբար մեկնել է Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի։ «Նրա եղբայրը՝ Ժորան, ոստիկանության զորքերում էր աշխատում։ 2019 թվականին Արամն էլ որոշեց ծառայության անցնել ոստիկանության զորքերում։ Աշխատել է ընդամենը մեկուկես տարի։ Սիրով էր կատարում իր աշխատանքը, սիրում էր համակարգը»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է 44-օրյա պատերազմը։ «Պատերազմի օրն Արամս աշխատանքի չէր։ Եղբայրը եկավ, հարցրեց՝ ուր է Արամը, հիմա տագնապ կհայտարարեն։ Երբ հարցրեցի, թե ինչ է պատահել, արձագանքեց՝ պատերազմ է։ Արամը զանգեց, ընկերոջ տանն էր։ «Շորերս պատրաստիր, զորամասից զանգել են, գնում ենք»։ Գնացին զորամաս, մեկ օր մնացին այնտեղ, հաջորդ օրը եկան։ Սեպտեմբերի 29-ից գնացին Օմար՝ Քարվաճառ։ Մինչև հոկտեմբերի 29-ը մնացին այնտեղ։ Այդ ընթացքում միշտ իր հետ կապի մեջ ենք եղել։ Բայց հիմնականում կարճ զրույցներ էինք ունենում, որովհետև մտավախություն ուներ, որ մեզ լսում են, կարող են իրենց թիրախավորել։ Մեկ ամիս էր անցել, երբ Արամիս եղբայրն ինձ ասաց՝ ի՞նչ մաղարիչ կանես, եթե ամուսնուդ տուն բերեմ։ Հոկտեմբերի 29-ի լուսադեմին՝ ժամը երեքին, Արամս եկավ։ Իրեն ասացի՝ Արա՛մ, էլ չգնաս։ Այդ մեկ ամիսը խելագար էի դարձել, գիշեր ու ցերեկ չէի քնում, ամեն րոպե միայն մեկ բանի մասին էի մտածում՝ դրոշը մեր դռանը չկախեն։ Արամն ինձ այդ օրն ասաց, որ էլ չի գնալու։ Բայց հետո մտափոխվեց։ Նոյեմբերի 2-ին տեղեկացրեց՝ գնում եմ։ Երբ իրեն համոզում էի, որ չգնա, արձագանքեց. «Որտեղ իմ եղբայրը, իմ ընկերները, այնտեղ՝ ես»։ Ահագին խոսեցինք այդ օրը, ասաց. «Եթե եղբայրս գնա, ու իր հետ մի բան լինի, ես ամբողջ կյանքս մեզ չեմ ների»։ Եվ նա որոշում կայացրեց, որ պետք է նորից մեկնի մարտի դաշտ։ Նոյեմբերի 2-ից գնացին Վարդենիս։ Այնտեղ պետք է մնային, ամսի երեքին, երբ զրուցում էինք, ասաց, որ ռոումինգում է։ Պարզ էր, որ Արցախում է։ Մեկ օր իր հետ խոսել ենք, հետո երկու օր լուր չենք ունեցել իրենից։ Զանգեց նոյեմբերի 7-ին։ Առավոտյան շուտ աշխատանքիս վայրում էի, Արամս զանգեց։ «Երկու օր է՝ քո հետ կապ չունենք, խելագարվում ենք, ինչո՞ւ չէիր զանգում»։ Միայն այն ասաց, որ կապ չկար իրենց մոտ։ Հարց ու փորձ արեց, թե ինչպես եմ ես, երեխաներն ինչպես են. «Երեխեքիս ու քեզ լավ կնայես, էլի կզանգեմ»։ Այդ օրն ասաց նաև, որ կզանգի, ծնողների հետ կխոսի, և... վերջ»։ Նոյեմբերի 7-ին Արամի հետ վերջին զրույցն էր։ «Նոյեմբերի 9-ին էր։ Սկեսրայրս երեկոյան մեր տուն եկավ, առաջին հարցս էր՝ հո Արամիս բան չի եղել, որ այդ ժամին եկել եք։ Արձագանքեց՝ վիրավոր է, բերում են։ Գնացինք Արամի հայրական տուն։ Ամբողջ օրը բոլոր հնարավոր տեղեկատուներ զանգահարեցի, բայց ինձ ասում էին, որ էլ Արցախից եկող բրիգադ չկա, նոյեմբերի 9-ին զինադադար է եղել։ Ամբողջ ընտանիքով տարբեր տեղեր էինք գնում՝ Կարմիր խաչ, զորամաս, բայց ոչ մի տեղ մեզ որևէ բան չէին ասում։ Նոյեմբերի 14-ն էր։ Բոլորն արդեն գիտեին լուրը, բայց ինձ ոչինչ չէին ասում։ Դրանից առաջ մեկ ամբողջ օր մտքով Արամի հետ էի, խոսում էի նրա հետ, հարցնում, թե որտեղ իրեն փնտրեմ, արդեն խելագարության էի հասնում։ Այդ օրվա գիշերը երազ տեսա, Արամս եկավ մեր տուն, երեք անց կես էր, իր ընկերոջ՝ Վիգենի հետ էր։ «Ո՞ւր էիր կորել, քեզ էինք փնտրում»։ Երազիս մեջ արձագանքեց. «Եկել եմ, ժամը երեք անց կես գնալու եմ»։ Գրպանից երկու աչքի ուլունք հանեց ու ինձ ասաց. «Սա քո մոտ կպահես, ոչ մեկին չտաս»։ Հիմա մտածում եմ՝ երևի իմ աղջիկների մասին էր խոսքը, տվեց ինձ ու գնաց»։

Նոյեմբերի 7-ին է զոհվել Արամը Շուշիի մատույցներում՝ Քարինտակում։ Այդ օրը զոհվել է նաև Արամի հարազատ եղբայրը՝ Ժորա Արզումանյանը։ Սկզբում Արամն է զոհվել դիպուկահարի կրակոցից, հետո Ժորան է հրազենային մահացու վիրավորում ստացել։ Նոյեմբերի 14-ին է Արամը տուն «վերադարձել», ընտանիքը կարողացել է նրան հրաժեշտ տալ։ Հենց նույն օրն էլ Ալլային հայտնում են լուրը՝ Արամն էլ չկա, և նրան տուն են բերում։ Բայց Ալլան արդեն կանխազգում էր այդ լուրը։ Շատ օրեր անց, երբ Արամի հրամանատարական կազմից այցի են գնացել նրա ընտանիքին, Ալլան բացառապես մեկ հարց է հնչեցրել՝ ո՞ր ժամին է զոհվել Արամը, ինչին արձագանքել են՝ երեք անց կես։

Ապրելու ուժի մասին։ «Դժոխքի միջով անցանք, ընկնելով, բարձրանալով և ավելի ուժեղանալով։ Երեխաներիս պահեցի ու պահում եմ այնպես, ինչպես Արամս կցանկանար։ Ես, իհարկե, չեմ լրացնի հայրիկի բացը, բայց աշխատում եմ ամեն ինչ անել, որ իմ աղջիկների համար և՛ հայր լինեմ, և՛ մայր։ Հիմա աշխատում եմ ոստիկանության կրթահամալիրում։ Ե՛վ սովորում եմ, և՛ աշխատում։ Ինձ ապրեցնողը, իմ ուժն իմ երեխաներն են։ Ես ամեն ինչ մեն-մենակ ստեղծեցի։ Որքան ընկել եմ, այնքան ուժեղացել եմ։ Ինձ ապրեցնողն իմ երեխաներն են եղել, իմ ուժը՝ իմ ընկնելը։ Կյանքի հարվածները դարձել են իմ ուժը»։

Հ. Գ.- Ոստիկանության զորքերի ծառայող, հրաձիգ Արամ Արզումանյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն», ՀՀ ոստիկանության պետի հրամանով՝ «Մարտական զորակցություն» մեդալներով։ Հուղարկավորված է Արարատի մարզի հայրենի Արալեզ գյուղի գերեզմանատանը։