Մորն ու նրա 3 անչափահաս երեխաներին փրկարարները տեղափոխել են հիվանդանոց
Երեկ՝ հունվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան խոշորացված համայնքի Միրաք բնակավայրի տներից մեկում առողջական խնդիրներ ունեցող բուժառուին գյուղ մտնող ճանապարհին տեղացած առատ ձյան պատճառով «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը չի կարողանում մոտենալ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված գյուղ են մեկնում ՀՀ ՆԳՆ ՓԾ Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Ժամանում են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ։Շտապօգնության բժիշկները, փրկարարներն ու պարեկները փորձում են ոտքով հաղթահարել մոտ 2-կիլոմետրանոց ճանապարհը, սակայն ճանապարհի որոշ հատվածներում ձյան բարձրությունը հասնում է մինչև 2 մետրի։Տեղում ճանապարհը բացելու համար 2 տրակտորներով աշխատում են ճանապարհն սպասարկող «Մարտիրոսյան» ՍՊԸ-ի աշխատակիցները, ովքեր բքի պայմաններում կարողանում են բացել ճանապարհը, որից հետո շտապօգնության բժիշկները, փրկարարներն ու պարեկները մոտենում ու կարողանում են Միրաք գյուղից մորը և 3 անչափահաս երեխաներին՝ 2 տղային, 1 աղջկան, նախ որոշ հատվածներ ոտքով մոտեցնել շտապօգնության ավտոմեքենային, ինչից հետո նրանք տեղափոխվում են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Պեսկովը հայտարարել է նավթի շուկայում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը