Շիրակի մարզում երեխաների խնամքի կենտրոնները կմիավորվեն. նախագիծ
«Փաստ» օրաթերթը գրում է. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է միավորել «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» և Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿները։ Նախարարության ենթակայությամբ գործում է 10 պետական ոչ առևտրային կազմակերպություն, որոնք իրականացնում են երեխաների շուրջօրյա և ցերեկային խնամք ու դաստիարակություն։ Նշյալ կազմակերպություններից 4ն իրականացնում են երեխաների շուրջօրյա խնամք։ Այդ կազմակերպություններն են «Խարբերդի մասնագիտացված մանկատուն», Գյումրու «Երեխաների տուն», «Մարի Իզմիրլ յանի անվան մանկատուն» և Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿները:
Նշված յուրաքանչյուր դեպքում կազմակերպությունն իրականացնում է մեկ տեսակի գործառույթ, որը դժվարություններ է ստեղծում խնամքի կամ աջակցության այլ տեսակի ծառայության կարիք ունեցող երեխաներին կամ նրանց ընտանիքներին աջակցելու գործընթացում։ Միևնույն ժամանակ, իրականացվում է միատեսակ ծառայությունների կարիք ունեցող երեխաների կենտրոնացում մեկ հաստատությունում, որը դեմ է ներառականությանը, ինչպես նաև խոչընդոտում է մասնագետների հավասարաչափ պրոֆեսիոնալիզմի ձևավորմանը։
Դրանով պայմանավորված, հաշվի առնելով աշխարհագրական դիրքը և ծառայությունների մատուցման բովանդակային առանձնահատկությունները, առաջարկվում է միավորել հետևյալ ՊՈԱԿները՝ «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» և «Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿները: Երկու իրավաբանական անձանց սպասարկումը պահանջում է առանձին հաշվետվողականության վարում և առաջացնում է լրացուցիչ ծախսեր՝ հատկապես հաշվապահական հաշվառման, վարչատնտեսական ապահովման, տեխնիկական աջակցության և կադրային համակարգման ուղղություններով։ Սա բերում է կրկնվող գործընթացների գոյացման և վարչական ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործման։
Նախագծով առաջարկվում է ներդնել կենտրոնացված կառավարման նոր մոդել, որի շրջանակներում նախատեսվում է երկու ՊՈԱԿների վերակազմավորում՝ վարչական ռեսուրսների միավորման միջոցով։
Կազմակերպությունների միացման ձևով վերակազմակերպման արդյունքում կձևավորվի կենտրոնացված կառավարման միավորված համակարգ, որը կնպաստի վարչական և սպասարկող անձնակազմի գործառույթների օպտիմալացմանը, կառավարման և վերահսկողության մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը։ Վերակազմավորման արդյունքում հնարավոր կլինի կրճատել այն հաստիքները, որոնք իրականացնում են փոխկրկնվող կամ համընկնող գործառույթներ, ինչն էլ կնվազեցնի ընդհանուր վարչական ծախսերը և կզարգացնի կառավարման արդյունավետությունը։ Նաև հնարավորություն կընձեռնվի միևնույն հաստատությունում իրականացնելու տարբեր ծառայություններ, այդ թվում՝ մասնագիտացված և ընդհանուր խնամքի կարիք ունեցող երեխաների շուրջօրյա երկարաժամկետ և կարճաժամկետ խնամք, ցերեկային աջակցության ծառայություններ երեխաներին և ընտանիքներին։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը