Ի՞նչ ի նկատի ունի Վարչապետը, երբ ասում է, որ «ՀԷՑ-ը փող է գողացել» մեր ժողովրդից. Ռոմանոս Պետրոսյանի պարզաբանումը
ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ն երեկ Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասել է. «ՀՀ-ում չկա գոնե մի ընտանիք, որից նախորդող շրջանում ՀԷՑ-ը փող չի գողացել»։
ՀԾԿՀ նախագահի կողմից ՀԷՑ-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում վերջինիս կողմից նշանակվելով ՀԷՑ-ի Ժամանակավոր կառավարիչ՝ ավելի քան 5 ամիսների գործունեության ընթացքում տիրապետում եմ ահռելի տեղեկատվության եւ փաստերի, որոնք ուղղակիորեն հաստատում են Վարչապետի խոսքերը, եւ ավելին՝ ՀԷՑ-ի կառավարման նախորդ շրջանի բազմաթիվ խախտումների, առերեւույթ հանցակազմ պարունակող փաստերի հիմամբ այս պահին Քննչական կոմիտեում եւ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված են շուրջ երկու տասնյակ քրեական վարույթներ։ Այդ փաստերի ու համակարգային խավտումների հիմքով էր նաեւ, որ ՀԾԿՀ-ն հարուցված վարույթի արդյունքում 2025թ. նոյեմբերի 17-ին ՀԷՑ-ին զրկեց բաշխման լիցենզիայից։
Ի՞նչ ի նկատի ունի Վարչապետը, երբ ասում է, որ «ՀԷՑ-ը փող է գողացել» մեր ժողովրդից.
* դա մի քանի քրեական վարույթների նյութերով արդեն իսկ հիմնավորված՝ ՀԷՑ-ի բաժանորդների կողմից սպառված էլեկտրաէներգիայի ծավալների ահռելի հավելագրումների փաստերն են տասնյակ հազարավոր ընտանիքների, կազմակերպությունների եւ բյուջետային հիմնարկների հաշվառման սարքերին, ովքեր չեն սպառել, սակայն տարիներ շարունակ վճարել են դրա դիմաց,
* դա ինքնավար էներգաարտադրող՝ հազարավոր ընտանիքների արեւային կայանների կողմից արտադրված էքեկտրաէներգիայի ծավալների ահռելի չափերով թերգրանցումներն են, որոնք հետ են մղվել ՀԷՑ-ի բաշխիչ ցանց եւ վերջիններս իրենց օրինական արտադրանքի համար որեւէ կերպ չեն փոխհատուցվել,
* դա ՀՀ-ում էլեկտրաէներգիայի գործող՝ առանց այդ էլ բավականին թանկ սակագնի մեջ ուղղակիորեն ներառված ներդրումային ծրագրի ծախսային հոդվածներն են, որոնք տարիներ շարունակ իրականացվել են փակ տնտեսական մոնոպոլ արժեշղթայի գործադրմամբ՝ շուկայական գներից բազմապատիկ անգամ բարձր եւ ուռճացված արժեքներով, իսկ դրա դիմաց վճարել է ՀՀ քաղաքացին՝ սակագնի մեջ ներառված գումարի տեսքով…
Եւս տասնյակ նման օրինակներ կարող եմ բերել… ՀԷՑ-ն այլեւս ծառայում է մեր ժողովրդին։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը