Արդարացում չի, բայց մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումն իրոք բարդ պրոցես է. Ավինյան
Այս տարվա բյուջեով 9.6 միլիարդ տրամադրել էիք Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման աշխատանքներին, բայց ճշտումներից հետո դա այդ գումարը դարձել է 1.6 միլիարդ. հաջորդ 2026 թվականին ևս 2 միլիարդ տրամադրում եք այդ նույն աշխատանքներին։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23–ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը՝ դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
Ի պատասխան Ավինյանն ասաց. «Աջափնյակի մետրոյի նախագիծը մեր նորանկախ պատմության երևի թե ամենաբարդ նախագծերից մեկն է, հինգերորդ ռիսկայնության նախագիծ է, որի պարզ փորձաքննությունը տևել է մոտ մեկ տարի։ Իրականում այս պրոցեսները, մանավանդ, եթե առաջին անգամ ենք իրականացնում նման մասշտաբի նախագիծ, կարող է որոշակի ժամանակ տևել։ Որտե՞ղ են ուղղվել այդ գումարները, քանի որ տրանսպորտային ոլորտի զարգացման համար գումարներ էին, դրանց էական մասը ուղղվել է մեր 45 տրոլեյբուսների գնման համար։ Մենք հաջորդ տարի արդեն ապրիլ–մայիսին ունենալու ենք 45 նոր 12 մետրանոց տրոլեյբուսներ։
Ինչի՞ չկա մետրոյի կայարանը, Սա արդարացում չի էլի, սա իրականում բարդ պրոցես է, և այս բարդ պրոցեսում ես ձեզ վստահեցնում եմ՝ ոնց ունեցել ենք Կասկադը, այդպես ունենալու ենք մետրոյի կայարանի կառուցումը։ Իսկ երկու միլիարդն էլ նախատեսված է առաջին հերթին տեխհսկողի մրցույթի համար և որոշ չափով օտարումներ իրականացնելու համար։
Մենք հասկացել ենք, որ առաջին ծառայությունը, որ մեզ պետք է այս մրցույթը կայանալու համար, դա ինժեներ տեխհսկողն է, որը պետք է շատ որակով լինի և նմանատիպ աշխատանք կատարած։ Այսինքն մենք խոսում ենք այդպես մի նոր հանգույցի մասին, որը մետրոպոլիտենի ուղևորափոխադրումների քանակը մոտավորապես 22-25%-ով ավելացնելու է։
Արձագանքելով Ավինյանի պատասխաններին՝ Աննա Ավետիսյանը կարծիք հայտնեց, որ պլանավորման խնդիր է տեսնում, քանի որ կարելի էր այդ գումարը ի սկզբանե տրամադրել տրանսպորտին:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը