Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթը Նոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում է ԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքները Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնում Պաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ Հայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածուն ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներին ՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիները Ավարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը

ԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթողՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործըԶինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Հայաստան

Կոռուպցիայի կանխարգելումն ավելի արդյունավետ կդառնա. օրենսդրական փոփոխություն

Անցնող տարում Արդարադատության նախարարությունը մի շարք օրենսդրական փոփոխություններ կատարեց, որոցով լավարկվեցին կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմները։ 2026–ի համար էլ են նախատեսել մի շարք փոփոխություններ։ Դրանք բխում են ինչպես կառավարության՝  2023–2026թթ հակակոռուպցիոն ռազմավարությունից, այնպես էլ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ու Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի ու անդամ պետությունների խմբի՝ Գրեկոյի հանդեպ ՀՀ ստանձնած պարտավորություններից։

Կոռուպցիոն ռիսկերի գնահատման նոր մեխանիզմ, որը պետք է գործարկի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Օրենսդրական փոփոխությունը արդեն ընդունվել է։

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը մանրամասնում է․

«Կոռուպցիոն ռիսկերը պետք է գնահատվեն մի շարք ոլորտներում։ Դրանք են՝ հանրային իշխանության բոլոր մարմինները, առողջապահության, սոցիալական, բնապահպանության, կառուցապատման կամ ներդրումային ոլորտներում գործող պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները, ինչպես նաև վերջին 3 տարիների ընթացքում պետությունից աջակցություն ստացած պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները, պետության կողմից ստեղծված հիմնադրամները»։

Փոփոխությունը պայմանավորված է ինչպես կառավարության՝  2023–2026թթ հակակոռուպցիոն ռազմավարությունով, այնպես էլ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ու ԵԽ կոռուպցիայի դեմ պայքարի ու պետությունների խմբի՝ Գրեկոյի հանդեպ ՀՀ ստանձնած պարտավորություններով։

Օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է, որ գործադիր իշխանության լայն շրջանակ ու որոշումներ կայացնող անձինք ՝վարչապետը, փոխվարչապետը , նախարարները, նրանց խորհրդականներն ու փոխնախարարները,  եթե առնչվել են ռազմավարական ու իրավաստեղծ փաստաղթղթերի մշակմամբ զբաղվող ֆիզիկական անձանց  հետ, պետք  պարտադիր հրապարակեն այս տեղեկությունները պաշտոնական կայքերում․

«Փոփոխությունը միտված է հանրային, գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից գործունեության թափանցիկությանը։ Այս գործողությունը նախատեսված է նաև հակակոռուպցիոն ռազմավարությամբ ՝ 2023-26 թ․-ների, ինչպես նաև Գրեկոյի հանդեպ ստանձնած պարտավորություններով»։

Իրական շահառուների հայտարարագրի ինստիտուտը կկատարելագործվի։ Մշակվել է նախագծերի փաթեթ, որով հստակեցվում են իրական շահառուների վերաբերյալ ներկայացված տեղեկությունների արժանահավատության ստուգման մեխանիզմները։ Իրավաբանական անձանց կողմից իրական շահառուների հայտարարագիր չներկայացնելու դեպքում վարչական վարույթները նախատեսվում է իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով․

«Անհրաժեշտությունը առաջացել է պոտենցիալ վարչական վարույթների մեծ քանակությամբ։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրը գործնականում հնարավորություն չի ունենում բոլոր իրավախախտումների հետևից գնալ և վարչական պատասխանատվության ենթարկել, ուստի նոր գործիք ենք նախատեսում ներդնել, որով հնարավոր կլինի էլեկտրոնային եղանակով իրականացնել»։

Նախատեսվում է նաև գործունեության  որոշակի սահմանափակումներ մտցնել, եթե հայտարարագիր չներկայացվի։ Նշված կազմակերպությունը չի կարող զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեությամբ։ Առաջարկվում է նաև գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ խստացնել հետաշխատանքային սահմանափակումները․

«Այս շրջանակի անձինք պաշտոնը դադարեցնելուց հետո 12 ամիս չեն կարող լինել 3-րդ անձանց ներկայացուցիչը այն մարմինների հետ հարաբերություններում, որտեղ իրենք պաշտոն են զբաղեցրել կամ որոնց նկատմամբ վերահսկողություն են իրականացրել։ Բացի այդ, պաշտոնը դադարեցնելուց հետո 18 ամիս չեն կարող աշխատանքի անցնել այն կազմակերպություններում, որտեղ իրենց պաշտոնավարման վերջին 18 ամիսների ընթացքում  վերահսկողություն են իրականացրել»։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ 2025–ին հայտարարագիր չներկայացնելու երկու դեպք են բացահայտել։ Մեկի դեպքում հայտարարատուն մահացել էր, մյուս դեպքում՝ պարզապես չէր ներկայացրել․

«Մյուս տարիներին ունեցել ենք, օրինակ, 30–40 %։ Այս տարի փորձել ենք նաև նախորդ բոլոր տարիների համար չներկայացած հայտարարագրերը հանել ու դրա միջոցով հասկանալ որտեղ են խնդիրները»։

Ավելի քիչ սխալներ են հայտնաբերվել կառավարության անդամների հայտարարագրերում։ Խորհրդարանականների ու հանրային պաշտոն զբաղեցնող այլ անձանց դեպքում դրանք ավելի շատ են։ Հայաստանում 7000 բարձրաստիճան պաշտոնյա է հայտարարագիր ներկայացնում։ Նրանց ընտանիքի անդամներն ու փոխկապակցված անձինք միասին 21 000 են կազմում։

2025–ին հանձնաժողովը 200 ուսումնասիրություն է կատարել։ Խախտումներ հայտնաբերել են մոտ 10 %-ի դեպքում։ Բարձրաստիճան պաշտոնայները պաշոտնեական պարտականությունների հետ կապված որևէ նվեր ընդունել չեն կարող։ Բայց արարողակարգային՝ կարող են։ Մինչև 40 000 դրամ արժեք ունեցող նվերները չեն հայտարարագրվում։ 40 000 դրամը գերազանցող նվերները պարտադիր կերպով հայտարարագրվում են, իսկ 60 հազարը գերազանցող նվերի դեպքում պաշտոնյան պարտավոր է այն հանձնել Պետգույքի կոմիտե։