Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Մամուլ

 Սեւանում կառույցներ քանդող դատախազ Այվազյանը մոռացել է, որ ՍՊԸ տնօրեն է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Սեւանի ափին բեմադրված «շոու ծրագիրը», որը իշխանության հերթական ցուցամոլության դրսեւորումն էր, թե իբր տեսեք՝ մենք մեր շարքերում գտնվող Սասուն Միքայելյանին պատկանող գույքն էլ ենք ապօրինի գույքի անվան տակ հողին հավասարեցնում, փլվեց։ Բայց հետաքրքիրն այն է, որ նշված ապօրինի գույքը մաշված, երկար ժամանակ չօգտագործված, հալից ընկած 3-4 կառույցներ էին, որտեղ անգամ որպես հյուր մտնելն էլ էր անհնար. դղյակները եւ 3800 շինությունները իրենց տեղում են։ Իսկ ով էր այս «շոուի» գլխավոր դերակատարը. Գեղարքունիքի մարզի դատախազ Գագիկ Այվազյանը, ով ավելի լուրջ վարույթներով է անցել։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2023 թվականին ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ուսումնասիրելով դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկվել հավակնող Գեղարքունիքի մարզի դատախազ Այվազյանի վերաբերյալ տեղեկությունները, իրականացրել էր քննություն։

ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ Գագիկ Այվազյանը 2011 թվականի մարտի 4-ից մինչեւ 2023 թվականի մարտի 17-ը հանդիսացել է «Կարանգա» ՍՊ ընկերության 100% բաժնեմասի սեփականատեր եւ գործադիր մարմնի ղեկավար։ Գագիկ Այվազյանը, որպես ընկերության տնօրեն, 2020 թվականի փետրվարի 11-ին ՊԵԿ դիմում էր ներկայացրել՝ ընկերության հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում Արմենակ Այվազյանին որպես առցանց լիազոր գրանցելու վերաբերյալ։ Գագիկ Այվազյանի 2019, 2020, 2021 թվականի տարեկան հայտարարագրերում ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասնակցության, գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու, ինչպես նաեւ իր բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ տվյալներ ներկայացված չեն։

Տեղեկացնենք, որ «Դատախազության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատախազը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական, եւ ստեղծագործական աշխատանքից։ Համալիր ուսումնասիրություններից հետո, ըստ որոշման, Հանձնաժողովը այն ժամանակ ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ Գագիկ Այվազյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել։ Այվազյանը Հանձնաժողով է ներկայացրել պարզաբանում. եւ ինչ է բացատրել…

Մասնագիտությամբ իրավաբանը մոռացել է իր հիմնադրած ընկերության մասին. «2011 թվականին՝ նախքան ընկերության բաժնեմասն իրեն փոխանցելը, ՊԵԿ դիմում է ներկայացրել ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին, որի հիմքով էլ ընկերության գործունեությունը համարվել է դադարեցված։ Ընկերությունը դրանից հետո որեւէ գործունեություն չի ծավալել եւ շրջանառություն չի ունեցել։ Հայտնել է նաեւ, որ կարծել է, թե իրեն փոխանցվել է միայն ընկերության գույքը, եւ ընկերության տնօրեն հանդիսանալու վերաբերյալ տեղյակ չի եղել»,-ասվում է որոշման մեջ։

Համաձայնեք՝ շատ չես հանդիպի, որ մարդը լինի ՍՊԸ տնօրեն, եւ չիմանա, որ տնօրեն է ի պաշտոնե։ «2014 թվականին զինված ուժերից զորացրվելուց հետո առհասարակ մոռացել է եւ Բարեվարքության թերթիկի լրացման ժամանակ է միայն վերհիշել Ընկերության գոյության մասին»,- ասվում է նույն որոշումում։

Արդյունքում հանձնաժողովը ընդունել է այս պարզաբանումը եւ եզրակացրել, որ Գագիկ Այվազյանի կողմից չեն խախտվել հանրային պաշտոնին օրենսդրությամբ ներկայացվող անհամատեղելիության բովանդակային պահանջը։ Իսկ թե ինչպես է բոլորին մանրադիտակով հետեւող ԿԿ հանձնաժողովը «մոռանալը» օրենքով արդարացրել, անհասկանալի է»։