Ռուսաստանում օտարերկրյա աշխատակիցների թիվը կկրճատեն 20 տոկոսով
Օտարերկրյա աշխատակիցների թիվը, որոնց Ռուսաստանում 2018-ին վիզայի հիմքով աշխատանքի կվերցնեն, 20 տոկոսով ավելի քիչ կլինի, քան 2017-ին: Այդ մասին հաղորդվում է կառավարության կայքում տեղադրված որոշման մեջ, փոխանցում է Lenta-ն:
«2018-ին վիզայի հիմքով Ռուսաստան ժամանող օտարերկրյա 140 հազար 423 աշխատակիցների ներգրավման անհրաժեշտություն կա, 2017-ին ներգրավված աշխատակիցների՝ 79,3 տոկոսը»,- ասվում է կառավարության կայքում տեղադրված որոշման մեջ:
Տնտեսության որոշ ոլորտներում 2018-ին քվոտան պահպանվել է, այն կրճատվել է, օրինակ, ցամաքային ուղեւորատար եւ բեռնատար փոխադրամիջոցների համար, 30-ի փոխարեն՝ մինչեւ 28 տոկոս:
ՌԴ ՆԳՆ Միգրացիայի հարցերով գլխավոր վարչության տվյալներով՝ 2016-ին երկիր է մտել ավելի քան 16,4 միլիոն օտարերկրյա քաղաքացի եւ քաղաքացիություն չունեցող անձ:
Որպես մուտքի նպատակ՝ միգրանտները հիմնականում նշում են «մասնավոր այցը» (39,9 տոկոս, որոնց մեծ մասը եկել է Ուկրաինայից, Ղազախստանից եւ Ադրբեջանից), երկրորդ տեղում «մասնավոր աշխատանքն է» (22,4 տոկոս, առավելապես՝ Ուզբեկստանից, Տաջիկստանից, Ղրղզստանից եւ Ուկրաինայից):
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը