Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Կարծիք

Մենք ապրում ենք երկարատև աշխարհակարգային փոփոխությունների փուլում

Արցախի պարտությամբ մեր հակամարտությունը չի ավարտվել, քանի որ այն երբեք էլ տարածքային չի եղել։ Այդ հակամարտությունը քաղաքակրթական և էքզիստենցիալ է. այն վերաբերում է տարածաշրջանում մեր երկարաժամկետ գոյությանը, այլ ոչ միայն սահմանային գծերին։ Մեր թշնամիները կռվում են մեր ֆիզիկական և մշակութային առկայության դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը:

«Միևնույն ժամանակ, գլոբալ աշխարհը մտել է նոր՝ տուրբուլենտության երկարատև փուլի մեջ։ Նման մասշտաբի աշխարհակարգային վերաձևավորում վերջին անգամ եղել է 1914–1945 թվականներին և տևել է մոտ 30 տարի։ Այսօրվա փուլն էլ կարող է տևել նույնքան։ Սա նշանակում է, որ մենք ապրում ենք ոչ թե ժամանակավոր անկայունության, այլ երկարատև աշխարհակարգային փոփոխությունների փուլում։ Մեր ազգային ռազմավարությունը պետք է հաշվարկված լինի հենց այս 20-30 տարվա քաոսի համար։

Այս պայմաններում մեր խնդիրը միայն պարտության հետևանքները վերացնելը չէ։ Մեր խնդիրը ճիշտ վերակառուցվելն է՝ ստեղծելով մի համակարգ, որը կարող է դիմանալ հաջորդ տասնամյակների անորոշությանը և դրանից շահույթ քաղել։

Այդ նոր համակարգը պետք է հիմնվի երեք անկյունաքարային սյուների վրա.

1. Անվտանգային. Սա ոչ միայն ռազմական իմաստով է, այլ տեխնոլոգիական, էներգետիկ, դիվանագիտական, պարենային և սփյուռքահեն համակարգով։ Մենք պետք է դառնանք ռազմական տեխնոլոգիաների արտադրող, ոչ թե միայն սպառող, իսկ մեր դիվանագիտությունը պետք է Սփյուռքի ռեսուրսի միջոցով ապահովի գլոբալ ցանցերի ներգրավվածություն։

2. Տնտեսություն՝ անկայունության պայմաններում. Այն պետք է զարգանա ոչ թե կայունության, այլ անկայունության պայմաններում։ Այսինքն՝ տնտեսությունը պետք է կենտրոնանա ճկուն, բարձր տեխնոլոգիական ճյուղերի վրա, որոնք արագ են հարմարվում գլոբալ շոկերին, օրինակ՝ դառնալով ռազմականացված տեխնոլոգիաների (Dual-Use Tech) կենտրոն։

3. Ժողովրդագրական և սոցիալական. Այն պետք է թույլ տա երկարաժամկետ աճ և ապագայի նկատմամբ վստահություն։ Առանց բնակչության աճի և Սփյուռքի կենտրոնացված ներգաղթի, ցանկացած ռազմավարություն մնալու է թղթի վրա։

Եթե Հայաստանը կարողանա պաշտպանական, տնտեսական և ժողովրդագրական հիմքերը կառուցել այս տուրբուլենտ շրջանի ընթացքում, ապա հաջորդ 20–30 տարում կարող է դառնալ տարածաշրջանում ինքնուրույն դերակատար, որի հետ պարտադիր կլինի հաշվի նստել։

Մեզ պետք է պետություն, որը չի աշխատում «նորմալ ժամանակների» տրամաբանությամբ, որովհետև մենք ապրում ենք անցումային ժամանակների մեջ։ Նախորդ անցումային փուլը նախանշվեց մեր պատմության ամենամեծ պարտությամբ՝ Ցեղասպանությամբ։ Այս փուլը լինելու է երկար, վտանգավոր, բայց այն նաև մեր գոյության ամենամեծ և, հնարավոր է, վերջին հնարավորություն է՝ դառնալու ուժեղ և ինքնիշխան ազգ-պետություն»,-գրել է նա: