Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

Ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի փորձը ներկայացվել է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, առցանց ձևաչափով, մասնակցել է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 11-րդ նիստին:

Խորհրդի 11-րդ նիստն այս տարի հյուրընկալել է Բելառուսի Հանրապետությունը:

Հիշեցնենք, որ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հոբելյանական՝ 10-րդ նիստն անցկացվել էր 2025 թվականին, Երևանում, որի արդյունքներով՝ Խորհրդի նախագահությունը ստանձնել էր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը:

Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի անդամներն են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի և Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազները, Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության կոմիտեն, Ուզբեկստանի Հանրապետության կոռուպցիայի հակազդման գործակալության տնօրենն ու Տաջիկստանի Հանրապետության պետական ֆինանսական հսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրենը:

 Աննա Վարդապետյանը ողջունել է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 11-րդ նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին և վստահություն հայտնել, որ այսօրվա նիստը ևս մեկ հնարավորություն կտա քննարկելու արդիական հարցերը, փոխանակվելու գործնական փորձով և նախանշելու հետագա համագործակցության ուղղությունները։

Օրակարգի 3-րդ հարցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում արձանագրված առաջընթացը, ուղղությունները, նախաքննության և դատական քննության արդյունքները, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքները։

Աննա Վարդապետյանը նշել է, որ Հայաստանում արդեն երկրորդ տարին անընդմեջ արձանագրվում է կոռուպցիոն հանցագործությունների ընդհանուր թվի նվազում։ Մասնավորապես, 2023 թվականին արձանագրվել է 1368, 2024 թվականին՝ 1116, իսկ 2025 թվականին՝ 996 կոռուպցիոն հանցագործություն։ Այսպիսով, երկու տարվա ընթացքում դրանց թիվը նվազել է ավելի քան մեկ քառորդով։

Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը չի կարող գնահատվել հանցագործությունների թվային ցուցանիշով. գնահատման համար կարևոր նշանակություն ունեն քննությունների որակը, դատարան ուղարկված վարույթների և կայացված դատական ակտերի թիվը, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի վերականգնումը։

2025 թվականին դատարան է ուղարկվել կոռուպցիոն հանցագործություններով 311 քրեական վարույթ՝ 772 անձի վերաբերյալ, մինչդեռ 2024 թվականին դատարան էր ուղարկվել 217 վարույթ՝ 493 անձի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, 2025 թվականին դատարանների կողմից ավարտվել է կոռուպցիոն բնույթի 157 քրեական գործ՝ 282 անձի վերաբերյալ, որոնցից 107 գործով 193 անձ դատապարտվել է։

Աննա Վարդապետյանը ընդգծել է նաև կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ժամանակակից մեխանիզմների զարգացումը։ Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է գործարկված Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը՝ azdararir.am-ը, որի միջոցով 2025 թվականին ստացվել է 600 հաղորդում՝ 2024 թվականի 380-ի համեմատ։

ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նաև կոռուպցիոն հանցագործությունների գույքային հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքը։ 2025 թվականին Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քննված և ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 1 միլիարդ 643 միլիոն դրամի վնաս։ Միաժամանակ, ՀՀ դատախազության կողմից պետական և համայնքային շահերի պաշտպանության նպատակով իրականացված աշխատանքների արդյունքում կայացված դատական ակտերի, հաշտության համաձայնությունների և դատախազական ներգործության միջոցների հիման վրա՝ պետության կամ համայնքների սեփականության իրավունքն է վերականգնվել կամ փաստացի տիրապետմանն է վերադարձվել 124 անշարժ գույք՝ շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ ընդհանուր արժեքով։

Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ կոռուպցիան այսօր ավելի ու ավելի հաճախ դրսևորվում է բարդ՝ բազմաշերտ գույքային սխեմաների, անշարժ գույքի, փոխկապակցված անձանց, ձեռնարկատիրական գործունեության և փողերի լվացման միջոցով։ Այդ համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունեն ֆինանսական քննությունները, գույքի և դրամական միջոցների ծագման բացահայտումը, ինչպես նաև վերջնական շահառուների հայտնաբերումը։

Օրակարգի 4-րդ հարցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է Հայաստանի փորձը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում՝ անդրադառնալով ինչպես ինստիտուտի ձևավորմանը, այնպես էլ դրա կիրառման առաջին արդյունքներին։

Ներկայացնելով գործնական արդյունքները՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ 2025 թվականին օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին դատական ակտը, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականությանն է անցել շուրջ 750 հազար ԱՄՆ դոլար արժեքով գույք։ Երկրորդ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել 2026 թվականի ապրիլի 15-ին։

2026 թվականի սեպտեմբերի դրությամբ դատարաններում քննվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 175 հայց՝ շուրջ 629,5 միլիարդ դրամ կամ մոտ 1,7 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր հայցագնի չափով։

Միաժամանակ, ինստիտուտի կիրառման շրջանակում, 2026 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ, կնքվել է 11 հաշտության համաձայնություն, որոնց արդյունքում Հայաստանի Հանրապետության օգտին բռնագանձվել են շարժական և անշարժ գույք, ինչպես նաև դրամական միջոցներ՝ շուրջ 5,5 միլիարդ դրամ կամ մոտ 15 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ հակակոռուպցիոն ժամանակակից քաղաքականության նպատակը ոչ միայն կոռուպցիոն հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելն է, այլև ապօրինի գործունեության տնտեսական արդյունքից զրկելն է ու պետությանը կամ համայնքներին պատճառված վնասը վերականգնելն է։

Աննա Վարդապետյանը կարևորել է միջազգային համագործակցության ընդլայնումը՝ ընդգծելով, որ ժամանակակից ֆինանսական հոսքերի միջազգային բնույթը գործնականում անհնար է դարձնում նման գործիքների արդյունավետ կիրառումը բացառապես ազգային իրավազորության շրջանակներում։ «Հետևաբար, այս ինստիտուտի հետագա զարգացումն անխուսափելիորեն կապված է միջազգային համագործակցության ընդլայնման, տեղեկատվության փոխանակման, օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման, ինչպես նաև ազգային տարածքից դուրս գտնվող ակտիվների հայտնաբերման և որոնման հետ»,- եզրափակել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը։