Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Գիտություն

Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայացրել են իրենց փորձը

Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (IOAI) հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականների ձեռքբերումներին նվիրված միջոցառում է կազմակերպվել, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալներ Գևորգ Մանթաշյանը և Տաթև Ասլանյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը շնորհավորել է միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին բարձր արդյունքներ արձանագրելու կապակցությամբ՝ նշելով, որ այս ձեռքբերումը նրանց հաջողությունների ճանապարհի սկիզբն է․ յուրաքանչյուր հաջորդ մարտահրավեր նրանք կդիմավորեն առավել մեծ պատրաստվածությամբ և ոգևորությամբ։ Աննա Բաբաջանյանը հորդորել է դպրոցականներին երբեք չկասկածել սեփական ուժերին, հանդես գալ նորարար նախաձեռնություններով և հաստատակամորեն ընթանալ դեպի իրենց նպատակները։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին, ծնողներին և ողջ թիմին՝ աշխատանքի, աջակցության և տեսանելի ձեռքբերումների համար:

Միջոցառմանը ներկա են եղել նաև դպրոցական առարկայական օլիմպիադաներում հաջողությամբ հանդես եկած սովորողներ, մասնավորապես՝ ինֆորմատիկայի, մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և այլ բնագիտական ու տեխնոլոգիական ուղղություններով բարձր արդյունքներ արձանագրած աշակերտները:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել պանելային քննարկում՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (IOAI) հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականների ձեռքբերումների և ցուցաբերած բարձր արդյունքների վերաբերյալ։ IOAI-ի հայ մասնակիցները ներկայացրել են իրենց փորձը, անցած ճանապարհն ու ձեռքբերումները, ինչպես նաև հնարավորություն են ունեցել շփվելու տեխնոլոգիական ոլորտի մասնագետների, պետական կառույցների և կրթական համայնքի ներկայացուցիչների հետ։

Միջոցառման նպատակն էր արժևորել հայ դպրոցականների միջազգային հաջողությունները, խրախուսել նրանց հետագա մասնագիտական զարգացումը, ինչպես նաև երիտասարդների շրջանում խթանել հետաքրքրվածությունը արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների և STEM ուղղությունների նկատմամբ։

Նշենք, որ հայ աշակերտներն արդեն երկրորդ տարին անընդմեջ են մասնակցում AI-ի միջազգային օլիմպիադային, որի ազգային կազմակերպիչը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամն է (FAST)։

Հայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել այս տարվա օգոստոսի 2-8-ն Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցացված Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (IOAI): Հայաստանն այս տարի ներկայացրել է միանգամից երկու թիմ՝ յուրաքանչյուրում չորսական աշակերտ (առավելագույն թույլատրելին IOAI-ում)։

Օլիմպիադան անցել է 3 փուլով՝ տնային (3 առաջադրանք), թիմային (2 փուլով առաջադրանքներ՝ սիմուլյացիոն և Galbot ռոբոտով) և անհատական (6 առաջադրանք ԱԲ-ից): Թիմը ձևավորվել է Հայաստանում IOAI-ի պաշտոնական հավատարմագրված ներկայացուցչի՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից անցկացված ազգային ընտրական փուլի արդյունքում՝ բոլոր մարզերից գրանցված 170 աշակերտի հետ պայքարում:

Հավաքականի կազմում ընդգրկված էին 6 մասնակից՝ «ԱԲ սերունդ» ծրագրից, 1 մասնակից՝ Ֆիզմաթ դպրոցից, 1 մասնակից՝ «Ֆոտոն» վարժարանից․ հավաքականը գրանցել է մինչ օրս լավագույն արդյունքը IOAI-ում. 8 մասնակիցներից 5-ը արժանացել են պաշտոնական պարգևի կամ ճանաչման։

Նրանցից երեքը մասնակցել են նաև անցած տարի Պեկինում կայացած օլիմպիադային․ մասնակիցներից մեկը  բրոնզե մեդալ էր նվաճել անհատական պայքարում։

Բացի անհատական մրցույթից՝ Հայաստանը մասնակցել է նաև թիմային մրցույթին, որտեղ 97 միավորով զբաղեցրել է 5-րդ տեղը շուրջ 120 թիմերի միջև՝ զիջելով միայն Նոր Զելանդիայի, Հոնկոնգի, Պուերտո Ռիկոյի և Իսպանիայի հավաքականներին։

Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի՝  միջազգային օլիմպիադայում ցուցաբերած բարձր արդյունքների համար  բրոնզե մեդալ նվաճած սովորողները՝  Արամ Ամիրխանյանը և Ռազմիկ Եփրեմյանը, մեկ տարի ժամկետով կրթաթոշակ կստանան։