Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ Պուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասին Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն գումար կհատկացվի Ադրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի ցորենի 14 վագոն Արաղչին կայցելի Պակիստան 4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Մեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի բանտարկյալների վաղաժամկետ ազատման ծրագիրը ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ. Արթուր Հովհաննիսյան Մենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա Ղազարյան Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄ Փրկարարները մարել են Երևանի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը ԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի շրջափակումը. FT

Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափՊուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասինՆիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն գումար կհատկացվիԱդրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի ցորենի 14 վագոնԱրաղչին կայցելի Պակիստան4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՄեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի բանտարկյալների վաղաժամկետ ազատման ծրագիրըՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ. Արթուր ՀովհաննիսյանՄենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա ՂազարյանԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄՓրկարարները մարել են Երևանի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհըԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի շրջափակումը. FT«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը և տնօրենը ձերբակալվել ենԼիբանանում ավելի քան 800 հազար տեղահանված փորձում է տուն վերադառնալՀՀ վարչապետն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՍյունիքում շարունակվում է խմելու ջրի մաքրման կայանների արդիականացումըՎահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալԻջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքըԱզգային Ժողովն առայժմ միայն հիասթափեցնում էՀԾԿՀ նախագահն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայանՀայաստանը միջանցք չի զիջել և չի զիջելու. ՂազարյանՄենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել, դուք տեսնում եք սպառնալիք, որոշում եք կթել այդ սպառնալիքը. Ռուբինյանը՝ ԴաշնակցությանըՌուսական «Ուպիր» ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է արվել, նա ծանր վիճակում էՍԱՏՄ-ն կասեցրել է Գավառում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԱզատազրկվածների հավաքականը շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականըԴուք մեզ հեռացնելու համար էստեղ չպետք է աշխատեք, պետք է աշխատեք՝ ի բարօրություն մեր մեկ քաղաքացու 3 միլիոնից. Հարությունյանը՝ ընդդիմությանըՀԾԿՀ-ի որոշմամբ երկարաձգվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի լիցենզիանԿասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունըՀՖԲ-ն ընդլայնում է համագործակցությունը Չինաստանի և Ռուսաստանի հետՎայոց ձորի մարզի դատախազության կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրեական վարույթՃապոնիայում տեղի է ունեցել ԱՄՆ ատոմային ռմբակոծության կորեացի զոհերի հիշատակին նվիրված արարողությունՄանուել Տուլիպան ամփոփել է հանդիպումն ու պատասխանել լրագրողների հարցերինEuropa Clipper տիեզերանավը շարունակում է իր ճանապարհը դեպի ՅուպիտերՌուսաստանում աճել է նեղ ջինսերի պահանջարկըԳյումրին միշտ եղել է Հայաստանի մարզական կենտրոնը. Շիրակի մարզպետՌեկորդային տաքություն Արկտիկայում․ գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ Հին Խնձորեսկում պեղումները շարունակվում ենՄրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համարԴավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը․ մեկ միլիոն դրամի գողոնը հայտնաբերվել է«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակՄեր հասարակությունը, մեր ժողովուրդը գիտեն, չէ՞, ո՛վ է ընտրակաշառք բաժանելԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարարԹրամփի գոլֆի ակումբի մոտ նրա ժամանումից առաջ զինված տղամարդու են ձերբակալելՔրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Արմավիրի մարզումՍահմանադրության փոփոխությունը պետք է ապահովի խաղաղության հարատևումը. Չախոյան Կանադայում անտառային հրդեհը շուրջ 230 տուն է ոչնչացրել հնդկացիների բնակավայրումՔայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. ՀաջիևՄադրիդյան ակումբը կոշտ դիրքորոշում է որդեգրելՉի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի Ուշադրության կենտրոնում է հայտնվել երկու պորտուգալացի մասնագետների «մենամարտը»
Բիզնես

Գիտակցում ենք, որ կանայք մնում են փոքրամասնություն ղեկավար պաշտոններում. Գրիգորյան

Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ելույթ է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության՝ Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի և ՄԱԿ-կանայք կազմակերպության հետ համատեղ կազմակերպված «Արդյունավետ պաշտպանություն և անվտանգություն. կանանց նշանակալի մասնակցության խթանումը Հայաստանի զինված ուժերում և զինված ուժերից դուրս» բարձր մակարդակի միջազգային համաժողովի ընթացքում:

ԱԽ քարտուղարի ելույթը ստորև՝
 
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հարգելի՛ գործընկերներ,

Մեծ պատիվ է հանդես գալ այս պատվավոր լսարանի առաջ՝ քննարկելու, թե ինչպես կարող ենք խթանել կանանց մասնակցությունը Զինված ուժերում և Զինված ուժերից դուրս։ Այս հարցը փոխկապակցված է ազգային անվտանգության, ժողովրդավարական արժեքների և մարդու հիմնարար իրավունքների հարցերի հետ։ Նախքան խոսքս շարունակելը՝ ցանկանում եմ երախտագիտություն արտահայտել ՄԱԿ-կանայք կազմակերպությանը (UN Women), ՆԱՏՕ-ին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցներում ծառայություն իրականացնող բոլոր կանանց։

21-րդ դարի անվտանգությունը պահանջում է բոլոր քաղաքացիների՝ թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց կարողությունների համատեղումը և փոխլրացումը. ժամանակակից անվտանգային կառույցներին անհրաժեշտ են բազմազան կարողություններ՝ մշակութային զգայունություն, լեզվական կարողություն, կիբեռանվտանգության ոլորտի հմտություններ, տեղեկատվական տեխնոլոգիաների տիրապետում, հոգեբանական և սոցիալական ընկալում, ինչպես նաև տեղական համայնքների հետ իմաստալից հաղորդակցվելու ունակություն։ Աշխարհի տարբեր երկրներում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանանց և տղամարդկանց հավասարակշռված մասնակցությունը Զինված ուժերում ավելի արդյունավետ են դարձնում այդ կառույցները, և վերջիններս ավելի մեծ հաջողությամբ են լուծում բարդ խնդիրները։ Այդ իսկ պատճառով Հայաստանի համար կանանց ներգրավումը անվտանգության համակարգում, մասնավորապես՝ Զինված ուժերում չի համարվում միայն խորհրդանշական քայլ, այլ հանդիսանում է ռազմավարական անհրաժեշտություն։

Չնայած զգալի առաջընթացին՝ մենք գիտակցում ենք, որ կանայք դեռևս մնում են փոքրամասնություն պաշտպանության և անվտանգության ոլորտում, հատկապես՝ ղեկավար պաշտոններում։ Կանանց դերակատարությունը խթանելու և ավելի ընդգրկուն հնարավորություններ ստեղծելու նպատակով Հայաստանի կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկում։ Դրա կարևոր օրինակներից է կանանց կամավոր վեցամսյա ժամկետային զինվորական ծառայության զորակոչելը, որը 18-27 տարեկան կանանց հնարավորություն է տալիս անցնել զինվորական պատրաստություն և ծառայությունը հաջողությամբ ավարտելու դեպքում ստանալ մոտ 2500 եվրո պատվո վճար։

Հայաստանում կանանց ծառայության կոնկրետ օրինակներից մեկը կանանց գումարտակի ձևավորումն է, որը ամբողջությամբ բաղկացած է կին զինծառայողներից: Հատկանշական է, որ գումարտակի համար ստեղծվել են առանձին պայմաններ և զարգացած ենթակառուցվածք՝ ծառայությունը հավուր պատշաճի կազմակերպելու և լավ արդյունքներ գրանցելու համար: Այստեղ է կազմակերպվում նաև կամավոր ժամկետային զինվորական ծառայության զորակոչված կանանց ծառայությունը։ Ցանկանում եմ նաև ընդգծել հայ կին զինծառայողների մասնակցությունը արտերկրում խաղաղապահ առաքելություններին, որով ամրապնդվում է Հայաստանի ներդրումը գլոբալ խաղաղության և անվտանգության ապահովման գործում։

Կանանց ներգրավվածությունն աստիճանաբար ընդլայնվել է մի շարք նոր մասնագիտական դաշտերում՝ ռազմաբժշկական, կապի և վերահսկման, լոգիստիկայի, ռազմական կրթության ոլորտներում և հետախուզության որոշ օղակներում։

Զինված ուժերից դուրս կա նաև ներառականության ավելի լայն մշակույթ Հայաստանի անվտանգային համակարգում։ Այսօր կանայք զբաղեցնում են Հայաստանի ներքին և արտաքին անվտանգության և արդարադատության ոլորտում ամենաբարձր պաշտոններից մի քանիսը, օրինակ՝ ներքին գործերի նախարարը, արդարադատության նախարարը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը, ինչպես նաև Գլխավոր դատախազը: Այս օրինակները ցույց են տալիս, որ անվտանգային կառավարման ոլորտում առաջընթաց ունենք, սակայն նաև արձանագրում ենք, որ մեծ ծավալի աշխատանք ունենք անելու, որպեսզի ցանկալի արդյունքի հասնենք: Համոզված եմ, որ կին բարձրաստիճան պաշտոնյանները ոգևորում են բազմաթիվ աղջիկների և նաև ցույց են տալիս, որ հնարավորություն կա: Կին առաջնորդներն իրենց օրինակով երիտասարդ աղջիկների երազանքների դաշտն ընդլայնում են, և սա մեզ ավելի լավ ապագայի հույս է տալիս:

Միանշանակ է, որ անվտանգության ոլորտում կանանց հավասար ներգրավման խնդրի հասցեագրումը հնարավոր է, երբ հանրային կյանքի մյուս ոլորտներում ևս այդ հարցը հասցեագրված է: Այս խնդրի հասցեագրումը պահանջում է ամբողջական, այլ ոչ թե հատվածական մոտեցումներ: Գործադիրը, Ազգային ժողովը, դատական իշխանության մարմինները, քաղաքացիական հասարակությունը, լրատվամիջոցները մեծ աշխատանք ունեն անելու այս ուղղությամբ:

Ընթացիկ տարվա հոկտեմբերին նշվող ՄԱԿ ԱԽ 1325 «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» բանաձևի ընդունման 25-ամյա հոբելյանին ընդառաջ Հայաստանի Հանրապետությունը մշակել է իր Գործողությունների ազգային երրորդ ծրագիրը (NAP), որը վերահաստատում է կանանց դերի բարձրացման և կանանց դեմ բռնության դեմ պայքարի գործում կառավարության հանձնառությունը։ Միջազգային իրավունքի մակարդակում Հայաստանի Հանրապետությունը հետևում է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիային», «Միջազգային մարդասիրական իրավունքին», ինչպես նաև «Միջազգային աշխատանքի կազմակերպության» կողմից սահմանած չափանիշներին։

Այս համատեքստում ուզում եմ ընդգծել նաև վերահսկողության մեխանիզմների կարևորությունը։ Հայաստանի Ազգային ժողովը, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը կարևոր դերակատարում ունեն պաշտպանության և անվտանգությանը առնչվող կառույցներում կանանց հավասարության առաջմղման, խտրականության կամ ոտնձգությունների կանխարգելման գործում։ Նրանց ներգրավվածությունը ուժեղացնում է թափանցիկությունը և նպաստում համապատասխան բարեփոխումների իրականացմանը։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայաստանի անվտանգության տեսլականը համապարփակ է։ Այն ներառում է մարդու իրավունքների պաշտպանություն, ինստիտուցիոնալ վստահություն, ժողովրդավարական կայունություն և սոցիալական ներառականություն։ Կանանց դերակատարումն անվտանգության ողջ համակարգում՝ նախարարություններից մինչև հրամանատարական շղթա, խաղաղապահ առաքելություններից մինչև առաջնագիծ, համալրում է մեր ազգային ներուժը և ամրապնդում երկարաժամկետ խաղաղության հիմքերը։

Քանի որ Հայաստանը շարունակում է իր բարեփոխումների ուղին, մենք վճռական ենք սերտորեն համագործակցելու մեր միջազգային գործընկերների հետ։ Ձեր փորձառությունը, ձեր աջակցությունն ու ձեր ներգրավվածությունը նպաստում են այն բարեփոխումներին, որոնք կենսական նշանակություն ունեն մեր համատեղ անվտանգության և տարածաշրջանային կայունության համար։

Կրկին շնորհակալություն եմ հայտնում այս համաժողովի կազմակերպման և ելույթի հնարավորության համար։

Շնորհակալություն»: