Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Մամուլ

«Որդիներս ուժ տվողը դարձան, և այն, որ պետք է բարձր պահենք Սամվելիս անունը». Սամվել Մանասյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին

«Ե՛վ աշխույժ էր, և՛ հանգիստ։ Խելացի երեխա էր, ընկերասեր ու բարեկամասեր։ Որքան լավ հատկանիշներ կան, Սամվելս ուներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սոնան՝ Սամվելի մայրիկը։ Սամվելը ծնվել է Երևանում, հետո, երբ Սամվելը հինգ տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Քասախ։ «Դպրոց Քասախում է հաճախել։ Առաջադիմությունը լավն էր, նկարչության հանդեպ սեր ուներ։ Սիրում էր նաև գրականությունը»։ Դպրոցին զուգահեռ ուսանել է արվեստի դպրոցի նկարչության և քանդակի բաժնում։ Այնուհետև՝ իններորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանի «Նկարչություն և փայտի փորագրում» բաժին։ «Ուսումնարանն ավարտեց, մեկ տարի էլ աշխատեց, հետո նոր զորակոչվեց ծառայության։ Տղաս մեկ տարի շուտ է դպրոց գնացել։ Ձեռքի շնորհ ուներ։ Նկարում էր, հետո քանդակում։ Այնքան մանրակրկիտ աշխատանքներ էր անում։ Իր ապագան հենց այդ ոլորտում էր տեսնում»։

2019 թվականի հուլիսի 2-ին Սամվելը զորակոչվում է ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Մատաղիսում։ «Շատ լավ էր տրամադրված ծառայության հանդեպ։ Ասում էր՝ տղան պետք է ծառայի հայրենիքին։ Բայց երբեմն բանակին վերաբերող տխուր երգեր էր լսում։ Նաև ասում էր՝ երբ գնամ բանակ, պատերազմ է լինելու։ Հիմա հաճախ եմ իմ շրջապատի մարդկանց ասում՝ ամեն բան բարձրաձայն մի ասեք, խոսքն ուժ ունի»։

Մայրիկը պատմում է՝ որդու ծառայության ընթացքը շատ լավ է անցել, որևէ բանից չի դժգոհել, տրտնջացել։ «Որևէ հարցում բողոք չի հայտնել։ Իրեն միշտ քաղցր էի ուղարկում, նույնիսկ եթե գիտեի, որ իր մոտ կա, կամ կարող է գնել, բայց, միևնույնն է, ուզում էի իմ ձեռքով իր սիրելի քաղցրավենիքը և այլ իրեր ուղարկել տղայիս»։

Տիկին Սոնան նշում է՝ որդին տիրապետում էր «Корд», «ПК» տեսակի զենքերին։ «Շատ լավ նշանառու էր։ Պատերազմից հետո իմացանք, որ գնդացրորդի օգնական է եղել։ Մինչ պատերազմը պետք է արձակուրդ գար։ Ասում էր. «Որպես լավ ծառայող՝ շնորհակալագիր եմ ստացել, հետս կբերեմ։ Մի հատ էլ փոքր խաչ ունեմ, բերելու եմ հետս ու քեզ նվիրեմ, մա՛մ»։ Իր վզին մի խաչ կար, բայց չգիտեմ՝ այդ խա՞չը նկատի ուներ, թե՞ ոչ։ Հիմա իր այդ խաչը մեր տանն է։ Շատ փակ մարդ էր, գաղտնապահ, ամեն ինչ չէր պատմում։ Շատ մանրամասներ ես ուրիշներից եմ իմացել։ Լավ ու վատ բաները ես կողքից եմ իմացել, Սամվելն ինձ ոչինչ չի ասել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Դրանից մի երկու օր առաջ բարձրացել էին դիրքեր։ Պատերազմի ժամանակ նա Թալիշում է եղել։ Պատերազմն սկսվել է, կռիվ են տվել թշնամու դեմ, մեծ վնասներ հասցրել, բայց հետո նահանջել են դեպի Մարտակերտ։ Այդ ընթացքում շատ ընկերներ են կորցրել, թեժ մարտերի մեջ են եղել։ Իր հետ խոսելու ժամանակ ձայները լսում էինք, հարցնում՝ դա ի՞նչ է, ասում էր՝ ոչ մի բան, ուղղակի ձայներ։ Մոտավորապես հասկանում էինք, թե ինչ է կատարվում, բայց մյուս կողմից՝ չէի պատկերացնում, որ պատերազմ է։ Ամսի 27-ի առավոտյան արթնացանք, մայրիկս մեր տանն էր։ Ասաց՝ պատերազմ է, ես էլ արձագանքեցի՝ պատերազմ չի, հին կադրեր են։ Հետո, իհարկե, հասկացանք, որ կադրերը հին չեն, պատերազմ է»։

Մինչև հոկտեմբերի 12-ը Սամվելը զանգահարել է տան անդամներին։ «Վերջին զանգն այդ օրն էր։ Բոլորին զանգել էր, ընթացքում էլ բոլորի հետ կապի մեջ է եղել, շատ շփվող էր։ Ծնողներս Ապարանում են ապրում, կարելի է ասել, որ Սամվելս այնտեղ է մեծացել։ Շաբաթ-կիրակի, արձակուրդներին այնտեղ էր, սիրում էր գյուղի աշխատանքը, հայրիկիս հետ ամեն գործ անում էր։ Ամեն հարցում հասուն տղամարդու պես օգնում էր։ Այդ օրն էլ զանգել էր, բոլորի հետ զրուցել»։

Մայրիկն ասում է՝ վերջին զանգը տարբերվող էր։ «Միշտ իրեն հարցնում էի՝ ինձ սիրո՞ւմ ես, չէր պատասխանում, ամաչում էր։ Այդ օրն ասաց՝ ես քեզ սիրում եմ, բայց ոչ կոնկրետ բառերով, այլ՝ մա՛մ, ինչ ասում էիր, ուժի մեջ է»։

Սամվելն անմահացել է հոկտեմբերի 17-ին Մարտակերտում՝ արկի հարվածից։ Սամվելի «վերադարձը» տուն երկար չի տևել։ «Մի տեղը երկու անգամ են գնացել, իրեն փնտրել, բայց Գորիսում չի եղել, այլ Մեծամորում, ուղղակի մենք չենք իմացել»։

Ապրելու ուժի մասին։ «Սկզբում շատ բարդ էր, բայց որդիներս՝ Արսենս և Սամվելիցս հետո ծնված մեր փոքր տղան՝ Մանվելս, դարձան մեր ուժը։ Մտածում ես, որ պետք է ուժեղ և ամուր լինես, որ հոգ տանես զավակներիդ մասին։ Քո ցավն ուրիշներին ցույց չես տալիս։ Սամվելս շատ կենսուրախ մարդ էր, նա չէր ցանկանա, որ մենք տխրեինք, չարանայինք աշխարհի վրա։ Աշխատում ենք բարձր պահել Սամվելիս անունը»։

Հ. Գ. - Սամվել Մանասյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալներով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից։ Հուղարկավորված է Քասախի զինվորական պանթեոնում։