Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվ Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար Բրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձով Օրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա Հայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրել ԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարները Ռուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբ ՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունը ԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթը Նոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում է ԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքները

Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթողՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործըԶինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը
Արցախ

«Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, Հայկիս լավ կնայես. չհասկացա, որ դրանք հրաժեշտի խոսքեր են»

 Կապավոր Հրաչյա Արզումանյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Շեխերում. «Փաստ»

«Հրաչյաս շատ աշխույժ, ակտիվ երեխա էր մանկության տարիներին։ Դպրոցական տարիներին, հատկապես բարձր դասարաններում ավելի համեստ էր, լռակյաց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լուսինեն՝ Հրաչյայի մայրը։ Հրաչյան ծնունդով Վանաձորից է։ Սովորել է Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցում։ Դպրոցից հետո կրթությունը շարունակել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում։ «Դպրոցում սովորելու առումով չեմ կարող ասել, որ բարձր առաջադիմություն է ունեցել, բայց շատ մեծ սեր ուներ սպորտի նկատմամբ։ Դեռ փոքր տարիքից հաճախել է սպորտի։ «Մարտեր առանց կանոնների» սպորտաձևն իր տարերքն էր։ Շատ հաղթանակներ է գրանցել, բազմաթիվ մեդալներ ու պատվոգրեր ունի։ Միշտ ասում էր՝ իմ ապագան տեսնում եմ սպորտի ասպարեզում։ Սպորտի հաճախելով՝ շատ թիկնեղ էր դարձել, գեղեցիկ կազմվածք ուներ։ Արտաքնապես գեղեցկադեմ երիտասարդ էր։ Սպորտն իր կյանքում յուրահատուկ տեղ ուներ, իսկ ակադեմիայում սովորելն իր համար կարևոր էր, որ հետագայում նաև մասնագիտություն և աշխատանք ունենա»։

2020 թվականի հունվարի 15-ին Հրաչյան զորակոչվել է ժամկետային զինծառայության։ Ծառայել է Ջրականում։ «Շատ մեծ ուրախությամբ է բանակ մեկնել։ Անընդհատ ասում էր՝ երբ է օրը գալու, որ գնամ բանակ։ Մեծ սիրով մեկնեց ծառայության։ Ինն ամիս ծառայեց մինչև պատերազմը։ Այդ ընթացքում մեկ անգամ չեմ լսել, որ ինչ-որ բանից տրտնջար, բողոքեր, կամ էլ ինչ-որ բան խնդրեր մեզանից։ Մենք գնացել ենք իր մոտ երդմնակալության արարողության օրը, միայն այդ մեկ անգամ։ Դրանից հետո համավարակի շրջանն էր, նա էլ չկարողացավ արձակուրդ գալ։ Շատ սիրով էր ծառայում։ Մի բան էլ նշեմ. մինչ բանակ գնալը հետաքրքրվում էր պատերազմի մեր հերոսներով։ Անգիր գիտեր Քառօրյա պատերազմի մեր բոլոր տղաներին, թե ով ինչպես և որտեղ է ծառայել, շատ մեծ հետաքրքրություն ուներ։ Անընդհատ ֆիլմեր էր դիտում։ Անգամ զարմանում էի, թե ինչպես է պատերազմական ֆիլմեր դիտում։ Եթե դեպքերն այսպես չզարգանային, գուցե հիմա այդքան չկենտրոնանայի այդ հանգամանքի վրա, բայց այս ամենից հետո հաճախ եմ այդ հարցի շուրջ մտածում, ամեն մանրուք ու հարց հիշում եմ»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է 44-օրյա պատերազմը։ «Սեպտեմբերի 27-ի առավոտյան շուտ նամակ էր գրել հայրիկին՝ դիրքեր եմ բարձրանում, եթե չզանգեմ, դուք ինձ համար չանհանգստանաք, ամեն ինչ լավ է։ Ոչինչ չէր ասել պատերազմի մասին։ Դրանից հետո արդեն իմացանք, որ պատերազմ է։ Մի քանի օր հետո զանգեց։ Շատ կարճ էր խոսում, ասում էր, որ ամեն ինչ նորմալ է. «Ես լավ տեղ եմ, մեզ մոտ հանգիստ է»։ Անընդհատ հանգստացնում էր մեզ։ Պատերազմի ընթացքում մի քանի անգամ զանգել է, ոչ ամեն օր, բայց երեք-չորս օրը մեկ զրուցել ենք»։

Հրաչյայի վերջին զանգը հոկտեմբերի 26ին էր։ «Միայն այդ օրն եմ զգացել, որ շատ անտրամադիր է։ Շատ դժվարությամբ էր խոսում։ Հրաչյաս կրտսեր եղբայր ունի, այդ ժամանակ, դե, ավելի փոքր էր։ Վերջին զրույցի ժամանակ վերջին նախադասությունն այսպիսին էր. «Մա՛մ, Հայկիս լավ կնայես»։ Ու ես նույնիսկ այդ ժամանակ չկարողացա հասկանալ, որ դրանք իր հրաժեշտի խոսքերն էին։ Ես չէի ուզում երևի դրան հավատալ»։

Հրաչյան եղել է պատերազմի թեժ կետերում՝ Ջրական, Արա լեռ, Հադրութ, Կարմիր շուկա։ «Զանգերից մեկի ժամանակ, երբ հայրիկը հարցրեց՝ Հրա՛չ ջան, ո՞նց եք, շատ նեղված արձագանքեց. «Պա՛պ, ո՞նց պետք է լինենք, նահանջում ենք»։ Շատ նեղված էր դրանից։ Պատերազմի ընթացքում հայրիկին ևս մեկ բան է ասել. «Պա՛պ, «շներից» մեկին իմ ձեռքերով եմ սատկացրել»։ Ուժեղ էր, պարապած, առանց զենքի, փաստորեն, ձեռնամարտի էր բռնվել թշնամու հետ։ Ուսադիրներն էլ վերցրել էր։ Հայրիկն ասաց՝ շպրտի դրանք, տղա՛ ջան, քեզ պետք չեն»։

Հրաչյան անմահացել է հոկտեմբերի 28-ին Մարտունու շրջանի Շեխեր գյուղում։ «Շատ փնտրեցինք իրեն։ Մենք Հրաչյայիս «գտանք» դեկտեմբերին։ Ամուսինս ամենուր նրան էր փնտրում։ Նա մի քիչ շուտ էր իմացել իր զոհվելու լուրը, սակայն ինձ ոչինչ չէր ասել այնքան ժամանակ, մինչև գտավ մեր որդուն ու տուն բերեց։ Հրաչյաս ճանաչելի է եղել, ամուսինս տեսել է նրան, գրպանում էլ իր իրերն են եղել»։

Ընտանիքի երեխաներից ավագը Հրաչյան է։ Նա քույր և եղբայր ունի։ «Հենց նրանք դարձան ինձ ուժ տվողը։ Հրաչյային խոստացել եմ, որ իր եղբորը պետք է լավ նայեմ։ Մյուս կողմից՝ մտածում եմ, որ ինչքան ապրում եմ, Հրաչյաս ինձ հետ է, ապրեցնելու եմ իրեն։ Դա է նաև ինձ ուժ տալիս։ Բարդ է այդ մասին խոսելը։ Որքան ավելի շատ ժամանակ է անցնում, այնքան ցավն ավելի է խորանում, ամեն ինչ ավելի է բարդանում։ Երեխաներս են «ստիպում» ապրել։ Իրենց և Հրաչիս հիշատակը վառ պահելու համար եմ ապրում և մտածում՝ քանի դեռ շնչում եմ, Հրաչս էլ է շնչում, նա մեզ հետ է»։

Հ. Գ. - Կապավոր Հրաչյա Արզումանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Վանաձորի պանթեոնում։