Մեկնարկել է նոր ID քարտերի հումքի մեծածավալ տպագրությունը․ հաջորդիվ քննարկվելու է անձնագրերի արտաքին տեսքը
Նոյեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չեխիայի Հանրապետության Օստրավա քաղաքում գտնվող ֆրանսիական AN Group ընկերության արտադրամաս և հաստատել նույնականացման քարտի արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչները։ ՆԳՆ–ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են նաև անձնագրի տվյալների էջի կառուցվածքին ու դիզայնին վերաբերող մի շարք տեխնիկական հարցեր։
Ներքին գործերի նախարարությունը մասնավոր գործընկերոջ հետ համատեղ գործադրում է առավելագույն ջանք խոստացված ժամկետում, 2026 թվականի երկրորդ կիսամյակում կենսաչափական փաստաթղթերի արտադրությունը սկսելու համար:
Արփինե Սարգսյանը կարևորել է նաև մասնավոր գործընկերոջ հետ համագործակցությունը՝ ինքնության կառավարման ենթակառուցվածքում նորարարական լուծումների ներդրման և փաստաթղթային անվտանգության մասով, և ընդգծել, որ այն էական դեր ունի Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման գործընթացում։
AN Group ընկերության արտադրամասի շահագործման ղեկավար Ստանիսլավ Պոսպիշեկը դրական գնահատելով ՆԳՆ–ի հետ իրականացված համատեղ աշխատանքը, կարևորել է հատկապես արտադրական գործընթացների արդյունավետությունը, բարձր որակի ստանդարտների պահպանումը, անվտանգության ու տեխնիկական պահանջներին հետևելը։
Նա նշել է. «Հայկական պատվիրակության հետ հաջողությամբ իրականացրել ենք ID փաստաթղթերի արտադրության մեկնարկի համար անհրաժեշտ նախապատրաստական գործընթացները։ Մենք երկար տարիներ արտադրում ենք բարձրորակ նույնականացման փաստաթղթեր տարբեր երկրների համար և ես ուրախ եմ, որ մեր թիմը նաև Հայաստանի Հանրապետության համար կազմակերպեց արտադրության նախապատրաստական փուլը։
Կարևոր է ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության պատասխանատու և համակարգված մոտեցումը վճռորոշ դեր է խաղում ոչ միայն հայկական ID քարտերի արտադրության հաջող մեկնարկի ապահովման, այլև երկարաժամկետ համագործակցության համար»։
Այցը հերթական անգամ վկայում է ներքին գործերի նախարարության և միջազգային գործընկերների արդյունավետ համագործակցության մասին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին