Գործարար Խորեն Ղազարյանի կնոջ և փոքրիկ դստեր իրական մարդшuպшնը ձերբակալվել է
Կոստրոմայում ձերբակալվել է գործարար Խորեն Ղազարյանի կնոջ և դստեր՝ 2015 թվականի սպանության մեջ կասկածվողը։ Այս մասին հայտնում է SHOT թելեգրամ ալիքը։ Իրական մեղավորը Մոլդովայի քաղաքացի է։ 32-ամյա Ալեքսեյ Մելնիչուկը սկզբում լքել էր Ռուսաստանը, ապա վերադարձել և առանց գրանցման ապրել Կոստրոմայում՝ աշխատելով որպես որակի վերահսկման ինժեներ։ Նա ձերբակալվել է Կոստրոմայում և խոստովանել ամեն ինչ։
«Մելնիչուկը դաժանորեն սպանել է Վիկտորիա Ղազարյանին և նրա 9-ամյա դստերը՝ Նինային, 2015 թվականի փետրվարին։ Նա կնոջը և փոքրիկ աղջկան դանակահարել է ավելի քան 40 անգամ, բնակարանից գողացել 3000 դոլար և զարդեր ու փախել։
Գործարար Խորեն Ղազարյանը սկզբում համարվում էր գլխավոր կասկածյալը։ Տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես էր նա տուն վերադառնում ժամը 4:00-ին և կես ժամ անց լքում շենքը։ Մոտավորապես նույն ժամանակ սպանվել էին նրա կինն ու դուստրը։ Ղազարյանը կալանավորվել էր։ Գործարարը չէր ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները։
ԴՆԹ թեստը ցույց էր տվել, որ Նինան Ղազարյանի կենսաբանական դուստրը չէ, ինչը հանգեցրել էր տարբեր տեսությունների, այդ թվում՝ գործարարի կողմից վրեժխնդրության: Գործարարն ինը ամիս անցկացրել էր նախնական կալանքի տակ, իսկ ևս ութ ամիս՝ տնային կալանքի տակ, քանի որ այդ ժամանակ նա սպանության գլխավոր կասկածյալն էր: Մեղադրանքները հանվել էին մեկուկես տարի անց, երբ Ղազարյանի դեմ որևէ ապացույց չէր հայտնաբերվել»,- գրում է թելեգրամ ալիքը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին