Պաշտոնակռիվը սկսված է
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ում պաշտոնակռիվը սկսված է, ՔՊ առանցքային ներկայացուցիչների հիմնական բանուգործը ներկուսակցական քարոզչությունն է, որ առաջիկայում սպասվող համաժողովի ժամանակ շարքային պատվիրակներից ձայն ստանան, ցուցակում բարձր տեղ զբաղեցնեն, հետեւաբար՝ նաեւ կարողանան հավակնել բարձր պաշտոնների։
Նախօրեին սոցապնախարար Արսեն Թորոսյանն էր Սյունիք այցելել, մարզկենտրոն Կապանում կուսակցական հավաք էր կազմակերպել, հավաքը երեկոյան 7-ին էր: Նախարարը Սյունիք էր մեկնել ավելի վաղ՝ աշխատանքային ժամերին, բայց իր ֆեյսբուքյան էջում նախարարության ենթակայությամբ գործող որեւէ հիմնարկ այցելության վերաբերյալ ինֆորմացիա չտեղադրվեց, ինչպես սովորաբար անում է:
Երեկ առավոտյան մի կարճ հոլովակ հայտնվեց Թորոսյանի ՖԲ էջում, որն արել էր Վայոց Ձորի Արենի համայնքում։ Տեսանյութում նախարարն ասում է, թե Սյունիքից վերադառնալիս որոշել է կանգնել եւ ցույց տալ 16 մլն-անոց տների կառուցման իրենց ծրագրի ընթացքը։ Ավելի վաղ գրել էինք, որ Ալեն Սիմոնյանն էր Սյունիք գնացել, ՔՊ-ական մի խումբ պատգամավորներ էլ Տավուշ էին այցելել։
Ի դեպ, առաջիկա ընտրություններին ընդառաջ, հատկապես անհանգիստ է Ալեն Սիմոնյանը, որի դիրքերը խարխլվել են․ Ռուբեն Ռուբինյանն ավելի լավ է «քլնգում» Փաշինյանի ընդդիմախոսներին, եւ քանի որ Փաշինյանի մոտ առաջ գնալու միակ պայմանը դա է, նրա շանսերն այսօր ավելի բարձր են գնահատվում:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը