Մոլդովան բանակցություններ է վարում «ԼՈՒԿՕՅԼ»-ի հետ՝ մատակարարման խափանումներից խուսափելու համար. էներգետիկայի նախարար
Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է վարում ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող «ԼՈՒԿՕՅԼ» ընկերության հետ՝ նավթամթերքի մատակարարման խափանումներից խուսափելու համար, հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Դորին Ջունգիետուն՝ ТАСС-ի հաղորդմամբ:
«Կառավարությունը, Քիշնևի միջազգային օդանավակայանի միջոցով, ներկայացրել է կերոսինի մատակարարման ենթակառուցվածքներ ձեռք բերելու առաջարկ և ներկայումս բանակցություններ է վարում «ԼՈՒԿՕՅԼ»-ի հետ՝ նավթամթերքի անխափան մատակարարումն ապահովելու համար։ Գոյություն ունեն մի քանի սցենարներ և առաջարկներ. մեր շահագրգռվածությունն այն է, որ «ԼՈՒԿՕՅԼ»-ի հետ մեր բանակցություններում Մոլդովայի համար լավագույն հնարավոր արդյունքին հասնենք, որին մենք առաջարկում ենք իրավիճակի լուծման մի քանի տարբերակ», - նշել է նախարարը։
Նա վստահեցրել է, որ կապահովվեն թե՛ հաստատությունների, թե՛ անհատների վառելիքի մատակարարումները, քանի որ Մոլդովան դիվերսիֆիկացրել է իր նավթամթերքի շուկան։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը