Bild. Եվրամիությունը մնում է Ռուսաստանի երրորդ խոշորագույն առևտրային գործընկերը
Չնայած պատժամիջոցներին և մատակարարումների զգալի կրճատմանը՝ Եվրոպական միությունը մնում է Ռուսաստանի երրորդ խոշորագույն առևտրային գործընկերը, գրում է գերմանական Bild պարբերականը։
Ըստ լրատվամիջոցի տվյալների, 2024 թվականին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 67,5 միլիարդ եվրո։ Թեև սա շատ ավելի քիչ է, քան մինչև պատերազմը, այդուհանդերձ, համագործակցությունը լիովին չի դադարել։ Գերմանիան ռուսաստանյան ապրանքների ներմուծումը կրճատել է 92%-ով, սակայն առևտուրը դեռևս գնահատվում է 9,5 միլիարդ դոլար։
Ֆրանսիան և Նիդեռլանդները պահպանում են ներմուծման կայուն, թեև ոչ բարձր մակարդակ՝ յուրաքանչյուրն ավելի քան 6 միլիարդ դոլար։ Սլովակիան, Չեխիան, Իսպանիան, Բելգիան և Իտալիան կրճատել են գնումները մինչպատերազմյան 2021 թվականի համեմատ, մինչդեռ Հունգարիան, ընդհակառակը, Ռուսաստանից ներմուծումն ավելացրել է 31%-ով, և երկրների միջև ընդհանուր ապրանքաշրջանառությունը հասել է մոտ 6,2 միլիարդ դոլարի։
2024 թվականին ներմուծման ծավալը կազմել է 130 միլիարդ դոլար, իսկ երկու երկրների միջև ընդհանուր առևտրաշրջանառությունը հասել է մոտ 244,8 միլիարդ դոլարի։
Հնդկաստանը, որը մինչև պատերազմը Ռուսաստանի առևտրային գործընկերների շարքում զբաղեցնում էր ընդամենը 12-րդ տեղը, այժմ դարձել է երկրորդ կարևորագույն ներմուծողը՝ հիմնականում նավթի գնումների շնորհիվ։
Այսպիսով, պատժամիջոցների ճնշման ներքո Ռուսաստանն ավելի ու ավելի է վերակողմնորոշում տնտեսական կապերը դեպի Արևելք, մինչդեռ Եվրոպան, մնալով կարևոր, բայց ավելի զուսպ գործընկեր, աստիճանաբար կրճատում է մասնակցությունը Ռուսաստանի առևտրին։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը