Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները համայնքի ներսում ստեղծված ճգնաժամի լուծման համար հանդիպում են նշանակել
Ստամբուլի հայ համայնքի հիմնադրամների խորհրդի առաջնորդներն ու բարերարները Պոլսո հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանի հրաժարականի հետ կապված փետրվարի 16-ին հանդիպում են նշանակել։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Ստամբուլի հայ համայնքի «Հիմնադրամների համերաշխության ու հաղորդակցության պլատֆորմի» կողմից նախաձեռնված հանդիպմանը քննարկվելու է եպիսկոպոս Սահակ Մաշալյանի հրաժարականն ու պատրիարքի ընտրության հետ կապված ստեղծված ճգնաժամը հհայ համայնքի ներսում։
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցելու են նաեւ հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչներ Հայկ Ասլանյանը, Զատիկ Թոքերը, Էրոլ Էրգանն ու Տիգրան Ալթունը։
Նշենք, որ օրեր առաջ Պոլսո հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը հրաժարական էր ներկայացրել՝ այդ քայլին դիմելու համար մեղադրելով Պոլսո հայոց պատրիարքական տեղապահ արք․ Արամ Աթեշյանին։ Նա նշել էր, թե Աթեշյանն ամեն ինչ անում է, որ պատրիարքի ընտրություններ տեղի չունենան։


















































Սիրտս խառնում է Պոլսո պատրիարքարանի մի շարք հոգեւորականներից․ Սահակ Մաշալյան
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները