Դժգոհության հանրային ալիքը դեռ իր ասելիքը կասի այս մարդկանց, սակայն մինչ այդ տեղի ունեցավ հերթական աբսուրդային որոշումը, որը կայացրեց ֆուտբոլի ֆեդերացիան. Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել աշխարհահռչակ ֆրանսահայ ֆուտբոլիստ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի եղբայրը, ով, ըստ բաց աղբյուրների ուսումնասիրության, չունի մարզչական աշխատանքի փորձ, ավելին՝ Միշա Ջորկաեֆն ի տարբերություն եղբոր՝ երբեք բարձրակարգ թիմերում չի խաղացել, ու համեմատություն տանել եղբոր անցած ճանապարհի հետ անիմաստ է։
Հարցն այստեղ այն է, որ, փոխանակ խելքները գլուխները հավաքեն անդադար պարտություններից հետո ու գոնե կանգնեցնեն հայկական ֆուտբոլի գահավիժումը, հավաքեն ոլորտի գիտակների, հակառակը՝ առաջնորդվում են անհաշվարկ ու անհիմն նշանակումներով, որոնք նույնիսկ չեն բացատրվում։ Նույնիսկ ՀՖՖ պաշտոնական կայքում այդ մարդու կենսագրությունը չկա: Ֆուտբոլային գիտակ, ավագ սերնդի ներկայացուցիչներից մեկը մեզ հետ զրույցում հայտնեց, որ «սրանք (ՀՖՖ ներկա ղեկավարները) հայկական ֆուտբոլը դարձրել են որբի գլուխ՝ երբ ինչ ուզում անում են այդ որբի գլխի հետ»։
Իսկ 2026թ.-ի ընտրություններին պատրաստվող Նիկոլ Փաշինյանը կարծես այս ամենին նայում է մատների արանքով, կամ նրան դուր է գալիս հայկական ֆուտբոլի պարտված ու ողբալի վիճակը։
Հ.Գ. երեկ համակարգից ոստիկան հեռացվեց՝ լրագրողի հետ կոպիտ վարվելու համար, օրեր առաջ Վ. Սարգսյանի անվան մարզադաշտում նախկին ոստիկան հարյուրավոր մարդկանց աչքի առջեւ բռունցքով հարվածեց անչափահաս ֆուտբոլասերի, բայց մինչ օրս այդպես էլ չի պատժվել»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար