Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ) Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրը Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. Ուրալօղլու Երևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրա Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել Ընթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումը Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչ ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ Փոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկին Կասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթողՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործըԶինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմանները
Մամուլ

Եթե պալատում անասուն ես պահում, պալատը վերածվում է ախոռի

«Հրապարակ» թերթը գրել է.

«Ազգային ինքնության հիմնասյուներից մեկը եկեղեցին է, հատկապես՝ մեր Հայ առաքելական եկեղեցին, որը մեծ դերակատարում է ունեցել մեր պատմության ընթացքում»,- ասում է գրող, հրապարակախոս Դավիթ Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում եկեղեցի-իշխանություն սրված հարաբերություններին ու վարչապետի հայտարարություններին։

«Սակայն այս տարիների ընթացքում բավականին «արդյունավետ» աշխատանքի շնորհիվ կարողացան ազգային ինքնության բոլոր հիմնասյուները խորտակել՝ պատմության դասագրքերի խայտառակություն, կրթության չափորոշիչներ, մշակույթ, ամենակարեւոր բաները, հերթը հիմա էլ հասավ հավատքին, եկեղեցուն, բայց բոլորին է հայտնի, որ եկեղեցին Սահմանադրությամբ անջատ է քաղաքական իշխանությունից, եւ չի կարելի, որ վարչապետն ինքը լինի Սահմանադրությունը խախտողը։ Ես լսեցի մի արտահայտություն այս օրերին, որ եթե Սահմանադրությունը խանգարում է իր նպատակների իրագործմանը, ուրեմն ինքը Սահմանադրությունը կփոխի․ սա ոչ միայն ազգային, այլեւ համաշխարհային խայտառակություն կլինի։ Դա կարծես կենաց-մահու մենամարտի կոչ լինի, ու այս պայմաններում բացահայտ պատերազմ է հայտարարված պետությանը, ժողովրդին, ազգային ինքնությանը։ Սա այն վերջին սյուներից մեկն է, որ եթե հանկարծ, Աստված մի արասցե, իհարկե՝ ես վստահ եմ, որ չի լինելու դա, բայց եթե հանկարծ փլուզվի, մեր գոյաբանական խնդիրն այլեւս կդառնա անլուծելի։ Այնպես որ, կարծում եմ՝ պետք է զսպեն իրենց կրքերը, Ազգային ժողովում փսլնքոտ տղաներ ու աղջիկներ կան, որ արդեն բացահայտ գետնաքարշության ցույցեր են անում, որը պարզապես անպատվաբեր է գիտակից մարդ արարածի համար»,- նշում է զրուցակիցս։

Ինչ վերաբերում է վարչապետի՝ հոգեւորականների կուսակրոնության հետ կապված հայտարարություններին, ապա․ «Եկեղեցուն կարելի է հուշել, որ այսպիսի խնդիրներ կան, բայց ի՞նչ է նշանակում՝ կուսակրոնությունը ստուգել, սա շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։ Ո՞նց եք ստուգելու, բա որը ձերը ստուգեն․․․ գուցե նախ ձեզնից սկսեք, բոլոր կարմիր գծերը խախտել են, իսկապես ամոթ է, այսքան փոքրանաս, շրիշակից ցածր իջնես, չի կարելի, ամեն մարդ իր դիրքը, կեցվածքը պետք է իմանա, ի վերջո՝ պետք է սիրի այս հայրենիքը, երկիրը, ժողովրդին, չեք սիրում՝ մի աշխատեք։ Մենք հիմա ականատես ենք լինում մի հայտնի ճշմարտության, որ եթե պալատում պահում ես անասուն, պալատը վերածվում է ախոռի։ Եթե ախոռում իմաստունը, փիլիսոփան է նստած, այդ ախոռը դառնում է տաճար, պալատ։ Հիմա մեզ մոտ մոտավորապես կամ ըստ էության այս վիճակն է»։  

Փաշինյանը պարբերաբար սկսել է հավատացյալներին դիմել եւ հորդորել՝ գործուն քայլեր ձեռնարկել՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանն ազատելու եւ կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ, ավելին` դրա համար նույնիսկ համակարգող խումբ է ձեւավորում։ Մտավախություն չկա՞, որ այսկերպ հասարակությանը տանում է քաղաքացիական բախումների։ «Քաղաքացիական բախումներ լինել-չլինելու մասով առաջին մտահոգությունը պետք է ունենա հենց ինքը՝ իշխանությունը, արդյոք նման հայտարարություններ անելով մարդկանց չե՞ս դրդում քաղաքացիական բախումների, արդյոք չի՞ բերելու սա նրան, որ օտար, թշնամական երկրի հատուկ ծառայությունները միջամտեն Հայաստանի գործերին, քանի որ պարբերաբար հայտարարում են, որ իրենք միջամտելու են Հայաստանի գործերին՝ Հայաստանի վարչապետի անվտանգությունը պահելու համար, եթե զինված բախումներ լինեն․․․․ այսինքն՝ էլի հայի արյուն եք ուզում, հա՞․․․ առաջինն ինքը պետք է մտահոգ լինի, բայց հենց ինքն է դրդում դրան։ Սա բացահայտ պատերազմ է հայտարարել եկեղեցու դեմ, բայց ով ուզում եւ ինչ ուզում է անի, ես իմ հավատը չեմ փոխելու»։
Այս իրավիճակում ո՞վ պետք է զանգ հնչեցնի, քանի որ թե՛ Մայր Աթոռը, թե՛ անձնապես Վեհափառը շատ զուսպ արձագանքեցին այս ամենին, մինչդեռ, սրան զուգահեռ, իրավիճակը ոչ թե հանդարտվում է, այլ՝ ավելի շիկանում։ «Դիտավորյալ սրում են այս վիճակը, եկեղեցին հնարավորինս խոհեմություն է ցուցաբերում՝ չհեղել եւս մեկ անգամ հայ ժողովրդի արյունը, այս անգամ եղբայրասպան բախումների պատճառով։ Չի կարելի այսպիսի կտրուկ որոշումներ կայացնել մի ոլորտի, բնագավառի նկատմամբ, որի իրավասությունը սահմանադրորեն վերապահված չէ իրենց։ Նորից եմ ասում՝ իրենք կարող են բարեկամաբար նստել մի սեղանի շուրջ եւ ասել՝ Վեհափառ, եկեղեցում կան այսպիսի խնդիրներ, որոնք ցանկալի է, որ լուծվեն, կա բարեափոխումների կարիք, ինչ-որ սկզբունքային բաներ վերանայել է պետք, որովհետեւ 1700 տարվա եկեղեցին պետք է նորոգվի՝ պահպանելով իր առանցքային հիմնարար սկզբունքները, դրույթները։ Բայց այսպես չի կարելի, սա ուղղակի ամոթ է։ Դրսից զանգահարում են իմ բարեկամներն ու հարցնում են՝ այս ի՞նչ է կատարվում Հայաստանում․․․ առաջին նախանձախնդիր ուժը պետք է լինի իշխանությունը, որ չբերի բախումների ու չսրի վիճակը, առանց այն էլ ակնհայտորեն սպասվում են ոչ դրական իրադարձություններ մեր տարածաշրջանում, պայթյունավտանգ իրավիճակ է, ու ամեն տեղից լսում ենք հոխորտանքներ»։

Դ․ Սարգսյանն ասում է՝ մի քանի օրինակ կարող է բերել, թե ինչքան է Հայաստանը, ընդառաջելով ադրբեջանական կողմին, խաղաղության, զինադադարի պայմանավորվածություններ կնքել, եւ բոլորը խախտվել են․ «Նրանք անընդհատ համալրում են իրենց ուժերը, զինամթերքը։ Ո՞նց կարելի է նրանց հետ խաղաղության պայմանագիր կնքել, երբ քո գերիներին դատում են հանիրավի, երբ կրակում են քո սահմաններին, քո տարածք են մտել, ինչպե՞ս ես համարձակվում քաղաքական ներքին խժդժություններ հրահրել, ընդ որում՝ եկեղեցու դեմ։ Հետո՝ եկեղեցին միայն Հայաստանով չէ, վարչապետի իշխանությունը չի տարածվում սփյուռքի վրա, որը 4-5 անգամ ավելին է, քան Հայաստանում ապրող հայությունը։ Ես կհորդորեի՝ հայոց եկեղեցուն հանգիստ թողնել, կհորդորեի մեր հավատացյալ ժողովրդին ու նաեւ աթեիստներին՝ անզիջում կանգնել եկեղեցուն պաշտպան, իսկ իշխանություններին կհորդորեի՝ ձեռնպահ մնալ այս ոտնձգություններից, չանել նման բաներ։ Սա մեզ միայն թուլացնում է եւ պառակտում՝ լրջագույն հետեւանքներով։ Հետո, ինչ է՝ մենք Փաշազադեի ուղղորդումո՞վ ենք սկսելու ապրել, փաստորեն, մենք կարող ենք ֆիքսել, որ Հայաստանում տիրապետում է ադրբեջանական ռեժիմը, եւ այլեւս պետք չէ հարձակվել Հայաստանի վրա։ Նրանք մի բան են ասում, որը հետո նույնությամբ կրկնում են մերոնք եւ դնում են գործողության մեջ։ Ես չեմ հասկանում՝ կամակատա՞ր եք, գործակա՞լ, թե՞ խամաճիկ, ձեռք քաշեք այս ժողովրդից ու ձեռքներդ հեռու մեր սրբություններից»։