«Համաձայն չեմ», «Կարող եմ նիստը բացել և փակել, Ձեր համաձայնությունն առաջնային չէ». ԱԺ-ում «Բանակից գումարով ազատվելու» նախագծի քննարկումները թեժ են
Հիմնական զեկույցով հանդես եկավ նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանը։ Նա ներկայացրեց զորակոչի հետ կապված իրավիճակը՝ թվերով։
Սարգսյանը նշեց, որ 2020-2023 թթ. համար զորակոչի ենթակա քաղաքացիների մոտավոր թիվը կազմում է 30 հազար։
Պաշտպանության փոխնախարար Արամ Սարգսյանը, սակայն, առարկեց՝ նշելով, որ այդ թվերը չպետք է հրապարակվեն։ Դրան ի պատասխան Սարգսյանը նշեց, որ դրանք ստույգ տվյալներ չեն, այլ արհեստական բանականության միջոցով ստացված մոտավոր հաշվարկներ են։
«Կներեք, մենք եզրահանգումների գալու ենք արհեստական բանականության թվերո՞վ»,- հարցրեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Սարգսյանը պատասխանեց, որ թվերը վերցված են բոլորին հասանելի աղբյուրներից։
Պաշտպանության փոխնախարարn ընդգծեց, որ որոշ տվյալներ հրապարակման ենթակա չեն։
Քոչարյանը նշեց, որ ինքը կարող է նիստը փակել և կրկին բացել։ Իսկ երբ Սարգսյանը հայտարարեց, թե համաձայն չէ, Քոչարյանը արձագանքեց. «Ձեր համաձայնությունն այստեղ առաջնային չէ»։
Միջամտեց պաշտպանության փոխնախարարը՝ նշելով. «Եթե հնչեցվում են թվեր, որոնք ստույգ են, կարող են արտացոլել իրական վիճակագրությունը կամ նույնիսկ շատ մոտ լինեն նրան, ապա ես պնդում եմ, որ ցանկալի չէ այդ թվերը հնչեցնել և հրապարակային ներկայացնել։ Եթե տոկոսային հարաբերակցությամբ են ներկայացվում, դա արդեն այլ տրամաբանություն է։ Ինչ վերաբերում է արհեստական բանականությանը՝ այդպես մեր գործընկերները գուցե երբեք էլ չկարողանան հստակ կարծիք կազմել»։
Սարգսյանն հավելեց, որ ինքը չի ներկայացնում իրական թվեր, որպեսզի չխախտի գաղտնիության վերաբերյալ օրենսդրական պահանջները։ Նա պարզապես ցանկանում է ցույց տալ իրավիճակի պատկերը, որպեսզի խնդիրը հասկանալի լինի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը