Դատավոր Մասիս Մելքոնյանը խռովել է և ժողովին չի գնացել
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հունիսի 6-ին դատավորների ընդհանուր ժողով էր հրավիրվել, որի օրակարգում ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամի եւ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցն էր դրված։ Նիստը տեղի է ունեցել կառավարության նիստերի դահլիճում: Մեզ պատմեցին, որ չնայած նախապես լուրեր կային, թե քվորում կարող է չլինել, բայց բավական քիչ թվով դատավորներ են բացակայել: Այդ թվում` դատավոր Մասիս Մելքոնյանը, որը նեղացած է իշխանություններից, քանի որ նախորդ ամիս նրա նկատմամբ կարգապահական վարույթ են հարուցել, մինչդեռ ինքը բազմաթիվ «ծառայություններ» է մատուցել ՔՊ-ականներին։
Մասիս Մելքոնյանը մինչ դատավոր նշանակվելը եղել է «Հանրապետություն» կուսակցության անդամ։ Նրա վարույթում են քննվել քաղաքական կոչվող որոշ գործեր, օրինակ՝ Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի գործը: Մելքոնյանի որոշմամբ կալանավորվել են մի շարք ընդդիմադիր գործիչներ, այդ թվում՝ Լևոն Քոչարյանը, Տիրան Խաչատրյանը»։
Մանրամասները՝ այստեղ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը