«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայտնվել է ստվերային վախի և բացահայտ քաջության միջակայքում։ Թեեւ հրապարակային խոսքով ՔՊ-ականները փորձում են վստահություն ներարկել հանրությանը, թե Փաշինյանի դիրքերն անվարան են, իրականում իշխանական կուլիսներում լարվածություն կա:
«Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները տարբեր ձևաչափերում թեեւ փորձում են ծաղրել վարչապետի թեկնածուներին, իմպիչմենտի գործընթացը, այնուամենայնիվ, նրանք միաժամանակ ունեն կանխատեսումներ, որ ամեն պահի կարող է պայթել իրավիճակը: Դրա համար, շատերի ընկալմամբ, իմպիչմենտի գործընթացն իրենց սեղանին դրված «թուղթ չէ», այլ տագնապի ազդանշան։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն այս փուլում որոշել է խուսափել կտրուկ գործողություններից. նրանք կսպասեն զարգացումներին, մինչև կգնահատեն, թե վտանգն ինչքան է խորանալու:
Իշխանությունն այս պահին վախենում է ոչ միայն ընդդիմությունից, այլ նաև հասարակությունից, որը սովորաբար լուռ է, մինչև որ դառնում է բուռն ալիք։ Այդ ալիքի ձայնը հիմա դեռ խուլ է, բայց հնչեղության վտանգը՝ իրական։ Առավել ևս Եկեղեցու դեմ հարձակումները հանրության շրջանում այնքան էլ լավ չեն ընկալվել»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար