Հիշեցնենք՝ մայիսի 16-ին Տիրանայում Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Նիդերլանդների Թագավորության վարչապետ Հենդրիկուս Վիլհելմուս Մարիա Սխոուֆի հետ։ Վարչապետի աշխատակազմը տարածել էր պաշտոնական տեսանյութ, որտեղ ՀՀ պետական դրոշի՝ կարմիր, կապուտ, ծիրանագույնի փոխարեն դրված էր, ծիրանագույն, կապուտ, կարմիր գույների դասավորությամբ մի կտոր։ Հրապարակումից կարճ ժամանակ անց կառավարությունը հեռացրեց այդ տեսանյութը և ավելի ուշ հրապարակվեց մեկ այլ տեսանյութ, որտեղ ընդհանրապես չէին երևում սեղանին դրված դրոշները։
Factor.am-ը մի շարք հարցեր էր ուղղել վարչապետի աշխատակազմ՝ պարզելու համար, թե ո՞ւմ մեղավորությամբ է ՀՀ դրոշի փոխարեն սխալ դրոշ դրվել, ո՞վ և ի՞նչ պատասխանատվության է ենթարկվել։ Նաև խնդրել էինք պարզաբանել, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը շարունակել մասնակցել հանդիպմանը, երբ սեղանին ՀՀ դրոշը չի եղել։ Վարչապետի աշխատակազմը մեր հարցերը փոխանցել է ԱԳՆ-ին, որտեղից մեր բազմաթիվ հարցերին պատասխան չեն տվել, այլ ընդամենը նշել էին, որ տեխնիկական խնդիր է եղել։ Factor.am-ը երկրորդ անգամ է դիմել, թե՛ վարչապետի, թե՛ ԱԳՆ-ի աշխատակազմերին՝ հստակ պատասխանների ակնկալիքով։ Երկրորդ անգամ ևս լիարժեք պատասխաններ չենք ստացել։ ԱԳՆ-ն այս անգամ միայն նշել է, որ Պետական արարողակարգի պատասխանատու անձն այլևս չի աշխատում ծառայությունում։ Գերատեսչությունը չի բացահայտում աշխատակցի զբաղեցրած պաշտոնը։
Factor.am-ը պարզեց, որ այս պաշտոնակությունը չի վերաբերում Պետական արարողակարգի ծառայության ղեկավար կազմին։ Ամեն դեպքում ԱԳՆ կայքում ներկայացված ղեկավար կազմի բաժնում փոփոխություններ արված չեն։ Նշենք, որ արդեն երկրորդ անգամ է պարզաբանում չի ներկայացվում, թե ինչո՞ւ է Փաշինյանը մոտեցել մի սեղանի, որի վրա ՀՀ դրոշը տեղադրված չէ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը