«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր՝ հունիսի 5-ի երեկոյան, Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:Տեղեկացանք, որ Հայաստան կժամանի մեծ պատվիրակություն` երկու տասնյակից ավելի ներկայացուցիչներով, որոնց թվում կլինեն Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամները, փոխնախագահ, անգամ՝ երկու մարզպետ: Վալենտինա Մատվիենկոյի ղեկավարած պատվիրակությունը հունիսի 5-6-ը կմնա Երեւանի «Դվին» հյուրանոցում: Պատվիրակությունը կայցելելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, այնուհետեւ «Մայր Հայաստանի» հուշահամալիր ու հանդիպումներ է ունենալու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը դեռ մեկ տարի առաջ էր հայտարարել, որ ինքն անձամբ է ինքնաթիռի «բորտի տակից» գրկած դիմավորելու Մատվիենկոյին:Հավելենք, որ դեռեւս մարտին Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով մեկնել էր Ադրբեջան:Այցից հետո ՏԱՍՍ-ը նշել էր, որ Մատվիենկոն կայցելի Երեւան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար»։
Հիշեցնենք, որ Մատվիենկոն եւ Ալեն Սիմոնյանը հեռահար կերպով կոշտ բանավեճի էին բռնվել, եւ սա այդ լարվածությունից հետո առաջին հանդիպումը կլինի»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը