Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ) Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրը Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. Ուրալօղլու Երևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրա Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել Ընթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումը Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչ ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ Փոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկին Կասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթողՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործըԶինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմանները
Մամուլ

Հարկային քաղաքականությունը հարվածում է փոքր ու միջին ձեռնարկություններին

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռ այս տարվա հունվարին էր փորձագիտական հանրույթն ահազանգում՝ հարկային նոր փոփոխությունների հետևանքով մեծ հարված է հասցվելու բիզնես միջավայրին, վտանգի տակ են հայտնվելու հատկապես փոքր ու միջին ձեռնարկությունները։ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանն ասում է՝ դեռ տարեսկզբին բանաձևային տեսքով ներկայացվում էին բոլոր այն մտավախությունները, որոնք այն ժամանակ ենթադրվում էր, որ կառաջացնեն այս փոփոխությունները։ «Եթե բանաձևային տարբերակով առանձնացնենք, երկու հիմնական բլոկ կա՝ սոցիալական բավական լուրջ բլոկն՝ ի դեմս գնաճի, և ավելի խորքային և տնտեսական պրոցեսները, թե տնտեսության մեջ ինչ շարժեր տեղի կունենան՝ ի դեմս փոքր և միջին բիզնեսի համար պայմանների վատթարացման, ինչ հետևանքներ դա կառաջացնի և այլն։ Այսօր նաև վիճակագրությամբ ունենք ամրագրված դրա հետևանքները, որոնք չափելի են, տեսանելի, բայց, ցավոք, կա մտավախություն, որ շարունակական են։ Ինչո՞վ է պայմանավորված այս մտավախությունը։ Կառավարությունը և ներկայիս իշխանությունը տալիս են անթաքույց մեսիջ, որ իրենց վերջնանպատակն առհասարակ շրջանառության հարկի դուրսբերումն է և հարկման ընդհանուր համակարգի ստեղծումը։ Այն ունի օբյեկտիվ բավական լուրջ հիմք, ի դեմս նրա, որ շատ անգամ այդ հարկման համակարգը դիտարկվում է որպես արտոնություն, շատերը փորձում են օգտվել դրանից, չխոշորանալ և այլն։ Այսինքն, իրականում կա այդ օբյեկտիվ հիմքը, բայց կան հարակից բազմաթիվ հարցեր, որովհետև այդ օբյեկտիվ խնդրի ներքո, ըստ էության, նաև հարվածի տակ են ընկնում նրանք, որոնք արդեն իրենց հերթին օբյեկտիվորեն են աշխատում հարկման այդ տիրույթում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ամիրխանյանը։

Նրա կարծիքով, արդեն նկատելի բացասական երևույթները կլինեն շարունակական՝ հետզհետե այդ գործընթացն ավարտին հասցնելու տրամաբանության ներքո։ «Հիմա՝ վիճակագրության մասով։ Հայաստանում գրանցված կազմակերպությունների ընդհանուր թվի անկում ունենք։ 2024 թ. դեկտեմբերի դրությամբ պաշտոնապես 70560 կազմակերպություն կար։ 2025 թ. մարտի դրությամբ արդեն կազմակերպությունների թիվը 66955 է, այսինքն՝ 3 ամսվա ընթացքում ընդհանուր թվից 3605 կազմակերպություն չկա, ընդհանուր թվի անկում է գրանցվել, բայց շատ ավելի հետաքրքիր է, որ հատկապես գերփոքր կազմակերպությունների թիվն է անկում գրանցել։ Գերփոքր կազմակերպությունները փոքր ռեսուրսներով, հնարավորություններով կազմակերպություններ են։ Բնականաբար, առաջին հարվածը կրողն են։

Շատ մեծ է հավանականությունը, որ սա հենց այդ բացասական կանխատեսման իրականացումն է, որ պարզապես չեն դիմացել հարկային տեռորին։ Այստեղ կա հանգամանք, որը ևս կյանքի իրավունք ունի։ Իհարկե, միշտ էլ տարվա սկիզբը տնտեսապես ավելի պասիվ ժամանակաշրջան է, բնականաբար, կազմակերպություններ են փակվում, որոշակի պասիվություն կա, դա դրսևորվում է տարբեր վիճակագրություններում և այլն։ Այո՛, այդ գործոնը կա, դա չի հերքվում։ Բայց եթե միայն այդ գործոնի վրա հենվելու լինեինք, մեզ այստեղ խանգարում է 2024 թ. մարտի համեմատ փոփոխությունը։ 2024 թ. մարտը ևս տարվա սկիզբ էր, և այդ օրինաչափ պրոցեսների ներքո էր տնտեսությունը՝ ի դեմս համեմատաբար պասիվ վիճակի, բայց 2024 թ. մարտի նկատմամբ էլ ունենք գերփոքր կազմակերպությունների թվի անկում 2150-ով։ Այս երկու թվերի համադրությունն է, որ տալիս է իրավունք ենթադրելու, որ թեև այդ որոշ օրինաչափ գործընթացները կան, և, այո՛, դրանք ունեցել են անդրադարձ, բայց նաև շատ մեծ է հավանականությունը, որ հենց այդ հարկային քաղաքականության փոփոխության արդյունքն իր հերթին ունեցել է իր ազդեցությունը։ Այստեղ կարող ենք նաև թվարկել, որ ունենք արտաքին գործոնների չեղարկում, ունենք ընդհանուր տնտեսական աճի պասիվացում, այո՛, այդ բոլորը կան, բայց դա չի հերքում այն բացասական և ցավալի կանխատեսումը, որի մասին խոսել ենք։ Ավելին, ժամանակի ընթացքում մի փոքր ավելի երկար ժամանակային լագ ունենալու պարագայում կարող ենք վերջնականապես վերահաստատել հետագա ընթացքը հասկանալու համար՝ ի վերջո, այդ գործոնը՝ հարկային ազդեցությունը, կա՞, թե՞ չկա, որքանո՞վ է, բայց այսօր արդեն ունենք դա պնդելու իրավունք»,-նշում է մեր զրուցակիցը։

Ընդգծում է՝ մի փոքր այլ պատկեր ունենք ավելի մեծ թվով աշխատողներ ունեցող կազմակերպությունների պարագայում, որոնք ևս համարվում են փոքր և միջին կազմակերպություններ, բայց հասկանալի է, որ ավելի մեծ թվով աշխատողների պարագայում հետզհետե ավելի շատ ռեսուրսների հետ գործ ունենք։ «Հետևաբար՝ դիմակայելու հնարավորությունները մի փոքր ավելի մեծերի դեպքում ավելի շատ են։ Ընդհանուր առմամբ, սա կհամարեի փոքր և միջին կազմակերպությունների առաջին արձագանք, և բնական է, որ առաջին արձագանքի ներքո ամենափոքրերը և դիմակայելու ամենափոքր հնարավորություն ունեցողները պիտի ամենաշատը ընկնեին այդ հարվածի ներքո։ Սա՝ տնտեսական խորքային գործընթացի մասին. ի դեպ, սա պարզապես թվի փոփոխություն չէ։ Կազմակերպությունների թվի կրճատումը տնտեսության համար վատ է, բայց դա տնտեսության կառուցվածքի շարունակական վատթարացման ներքո է։ Մեր տնտեսությունն այսօր այնպիսի շրջապտույտի, գործընթացների մեջ է, որի ընթացքում զարգանում են առևտուրը, ծառայությունները, այդ ամենն ապահովում է աճեր, այսինքն՝ այն ուղղությունները, որոնք արդյունք և հավել յալ արժեք, երկարաժամկետ աճի հիմքեր չեն ստեղծում։ Սրա հետ զուգահեռ նաև գործող կազմակերպությունների հետ կապված հնարավոր խնդիրները, նաև պայմանավորված հարկային քաղաքականության հետ, փաստորեն, բացասական իմաստով էլ ավելի մեծ նպաստ են բերում տնտեսության կառուցվածքի վատթարացման հարցում, ինչը երկարաժամկետում Հայաստանի տնտեսության համար լուրջ խնդիրներ կարող է առաջացնել։ Անդրադառնանք երկրորդ ասպեկտին, որը սոցիալական ուղիղ հարվածն է՝ ի դեմս գնաճի։ Վերջին շրջանում գնաճի արագացումը նկատելի է։ Դա ուղիղ հարված է քաղաքացու գրպանին, մարդու կյանքին, առօրյային, ամենօրյա կենսագործունեությանը։ Բավական հետաքրքիր պատկեր ունենք, երբ ուսումնասիրում ենք վիճակագրության որոշակի բացվածք։ Ծառայությունների թվում վարսավիրական և անձնական սպասարկման սրահների ծառայությունները մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ նախորդ տարվա մայիսի նկատմամբ, թանկացել են 14,1 տոկոսով։ Սա ուղիղ ցույց է տալիս իրականացված հարկային քաղաքականության արդյունքը։ Մի կողմից՝ սա ուղիղ վկայությունն է, որ, այո՛, դա հանգեցրեց գնաճային ալիքի, որքան էլ փորձ էր արվում հերքել։ Մյուս կողմից՝ հասկանում ենք, որ սա ուղիղ հարված է քաղաքացու գրպանին, և դրանով իսկ ավելանում են քաղաքացու սոցիալական բեռն ու խնդիրները։ Նաև այս ամենին պետք է ֆոնը գումարենք և դիտարկենք, իսկ ֆոնում ունենք սննդամթերքի, տրանսպորտային, բժշկական ու կրթական ծառայությունների թանկացում։ Բնական է, որ այս համայնապատկերի ներքո պետք է ամեն ինչ ուսումնասիրել մասնավոր խնդրից զատ՝ հասկանալու համար, թե իրականում ինչի հետ գործ ունենք»,-շեշտում է փորձագետը։

Հարկային այս քաղաքականությունը կարո՞ղ է բիզնեսի համար ստվերում գործելու պատճառ հանդիսանալ։ «Օրինաչափ գործընթացների պարագայում առավել քան տրամաբանական է, որ պետությունը պիտի իրականացնի հարկահավաքում, և առավել քան տրամաբանական է, որ դրա նպատակը պիտի լինի բյուջեի եկամուտների ապահովումը, որը, ի վերջո, պետք է նաև հետադարձ կապով դրական իմաստով անդրադառնա քաղաքացիների սոցիալական կարիքների բավարարմանը և այլն։ Այս քաղաքականությունը երկարաժամկետ կտրվածքով բյուջեի եկամուտների ապահովմա՞ն խնդիր է լուծելու։ Բարձրաձայնում ենք՝ նման քաղաքականությունը չի՞ առաջացնի ստվերում գործելու խնդիր և այլն։ Չի բացառվում, իհարկե, ստվերում գործունեությունը որևէ կերպ չի խրախուսվում որևէ իշխանության պարագայում, բայց հասկանալի է, որ նման իրավիճակներում դա չի բացառվում, սակայն ամբողջ խնդիրն անգամ ստվերը չի։ Հայացք նետենք վիճակագրությանը. մարդիկ պարզապես չեն դիմանում, չեն կարողանում տնտեսական գործունեություն իրականացնել, և դա խորքային պատճառահետևանքային տարբեր զարգացումներ ունի, այդ թվում՝ արտագաղթ, ժողովրդագրական պատկերի վատթարացում և այլն։ Կարճաժամկետում սա ապահովում է բյուջեի եկամուտներ, որովհետև բիզնեսը հիմնականում, եթե դիմակայունության փոքր իսկ շանս ունի, փորձում է հարմարվել նոր իրավիճակին, ստեղծել որոշակի լծակներ, խողովակներ՝ նոր պայմաններով աշխատելու, և դա կարճաժամկետում կարող է ապահովել բյուջեի համար եկամուտներ։ Բայց այդ դիմակայունության հնարավորություններն անսահմանափակ չեն, և երբ ռեսուրսները սպառվեն, ի դեմս փակվող տնտեսական գործունեության և ավելի կրճատվող ծավալների, նույն բյուջեն միջնաժամկետում և երկարաժամկետում հարված է կրելու։ Գուցե կրկին հարց առաջանա, թե ինչո՞ւ են սա անում։ Պատասխանն է՝ չկա տնտեսական երկարաժամկետ քաղաքականություն։ Կա կարճաժամկետ որոշումների հերթափոխ։ Այսօր ունենք բյուջեի եկամուտների ապահովման բավական լուրջ խնդիր, դա ակնհայտ է բոլորին։ Կա բյուջեի եկամուտների խնդիր, ի՞նչ են անում, իրականացնում են հարկային փոփոխություն, փորձում կարճաժամկետում այդ խնդիրը լուծել, երկարաժամկետի հարցը թողնում են հետո։ Խնդիրը կգա, հերթական կարճաժամկետ լուծումը կտան։ Եթե թողնենք բոլոր տեսակի գնահատականները, ճաշակը, սիրելը, տարատեսակ դավադրությունների տեսությունները և այլն, անգամ ամենամեծ և դրական ցանկությունների պարագայում կարճաժամկետ տնտեսական քաղաքականությունը չի կարող լինել արդյունավետ, եթե չկա երկարաժամկետ, կայուն ռազմավարություն, ընտրված նպատակներ, հստակ գործողություններ»,-եզրափակում է Լիլիա Ամիրխանյանը։