Ավտովթար Շիրակի մարզում. վարորդի մայրը մահացել է, կինը հիվանդանոցում է
Շիրակի մարզում մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել, հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ հունիսի 1–ին, ժամը 20։05-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 149 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 59-ամյա Բագրատ Իսպիրյանը իր վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, ապա քարերին։
«Վթարի հետևանքով Շիրակի մարզի բնակիչներ 44-ամյա Սիրանուշ Նիկողոսյանը և 84-ամյա Գալյա Իսպիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ 84–ամյա կինը մահացել է»,–գրում է կայքը։
Ըստ տեղեկությունների` մահացածը վարորդի մայրն է, իսկ վիրավորը՝ կինը։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։


















































Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, իսկ քարերը՝ թափվել
Deepal-ը վրաերթի է ենթարկել տատին ու թոռանը, ապա բախվել կայանված Mercedes-ին, վերջինա էլ՝ Nissan Tiida-ին
Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը