Այսպես, բանջարեղենի գինն աճել 18.1%-ով, սուրճ, թեյ, կակաոյինը՝ 15.8%-ով, ձուկ ու ծովամթերքինը՝ 15.6%-ով, յուղեր և ճարպերինը՝ 12.5%-ով, ոչ ալկոհոլային խմիչքներինը՝ 10.4%-ով, մրգինը՝ 6.1%-ով, հացաբուլկեղեն և ձավարեղենինը՝ 1.5%-ով:
Գնանկում է դիտվել շաքարավազ, այլ սննդամթերք, կաթնամթերք, պանիր և ձու, հրուշակեղեն, միս ապրանքախմբերում, համապատասխանաբար՝ 5.3%, 3.5%, 3.2%, 1.5% և 0.7%: Ընդ որում, հացաբուլկեղեն և ձավարեղենի գնաճի պայմաններում դիտարկվող ժամանակաշրջանում հանրապետություն ներմուծված ցորենի գինը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 19.0%-ով և կազմել 87.1 դրամ 1 կգ-ի համար:
2025թ. I եռամսյակի հունվար, փետրվար, մարտ ամիսներին հանրապետությունում դիտվել է գնաճ, համապատասխանաբար՝ 1.4%, 0.1% և 0.5%: Նույն միտումն է դիտվել պարենամթերքի գների ինդեքսում. հունվար, փետրվար և մարտ ամիսներին պարենամթերքի գների ինդեքսն աճել է, համապատասխանաբար՝ 2.4%-ով, 0.5%-ով և 0.7%-ով։
Դիտարկվող ժամանակահատվածում գնաճ է արձանագրվել նաեւ գյուղատնտեսական արտադրության հետևյալ միջոցների և ծառայությունների գծով. անասնակերինը՝ 3.6%-ով, սերմացու և տնկիներինը՝ 1.6%-ով, բույսերի պաշտպանության միջոցներինը (թունաքիմիկատներ)՝ 0.7%-ով, մեքենա-սարքավորումներ և պահեստամասերինը՝ 0.6%-ով: Դրա հետ մեկտեղ, դիտարկվող ժամանակահատվածում 16.4%-ով նվազել են պարարտանյութերի, 9.1%-ով գյուղատնտեսական մանր գործիքների, 7.3%-ով գյուղատնտեսական ծառայությունների գնման գները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը