Վրաստանից Հայաստան հինգ կիլոգրամից ավելի մանդարին բերելը իրականում անհնար է
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, թե վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ թյուր մեկնաբանություններ են տարածել հանրապետություն մրգեր եւ բանջարեղեն ներմուծելու կարգի վերաբերյալ, եւ պարզաբանում, թե ՀՀ կառավարության 2015 թվականի N 865-Ն որոշման պահանջների եւ «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման եւ դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» համաձայնագրի համաձայն, ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող բանջարեղենի եւ մրգերի 50 կգ-ը չգերազանցող մասը չի համարվում ակնհայտ առեւտրային քանակություն, ուստի, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ կարող է ներմուծվել ՀՀ տարածք առանց մաքսային վճարների վճարման:
Իսկ հիմա ամենակարեւորը։ ՊԵԿ-ը միաժամանակ, հիշեցնում թ, որ, համաձայն 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի N 157 որոշման, բանջարեղենի եւ մրգերի միայն մինչև 5կգ-ի Հայաստանի Հանրապետություն (ԵԱՏՄ) տարածք ներմուծումը կարող է թույլատրվել առանց համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված բուսասանիտարական հավաստագրի:
Այսինքն, ֆիզիկական անձանց կողմից 5կգ-ից ավել (մինչեւ 50 կգ) մրգերի, բանջարեղենի ներմուծումը ՀՀ տարածք կարող է թույլատրվել բացառապես բուսասանիտարական հավաստագրի առկայության եւ դրա` մաքսային մարմիններին ներկայացման դեպքում, լրացնելով միայն ուղեւորային հայտարարագիր:
Հիմա պատկերացրեք ՀՀ շարքային քաղաքացուն, որը Մառնեուլից վեց կամ 11 կգ մանդարին է գնում կամ Թբիլիսիից ութ կգ նարինջ եւ վաճառողից պահանջում է իրեն ներկայացնել բուսասանիտարական հավաստագիր։ Ծիծաղելի է չէ։ պարզ է չթ, որ որեւէ մեկը որեւէ մեկին նման քանակությամբ դեպքում հավաստագիր չի տրամադրի։ Իսկ եթե վաճառողը մի փոքր հոգնած կամ բարկացած լինի, ապա նույնիսկ կարող է չդիմանալ եւ հայհոյել։
Այսպիսով, հարգելի ՊԵԿ, չստացվե"ց, որ իրոք չեք թույլատրում հինգ կգ-ից ավելի միրգ ներկրել։ Եւ այստեղ ՀՀ քաղաքացուն հետաքրքիր չէ, թե դա որ հիմար որոշման արդյունքն է։ Կարեւորը որ այդ ամենը միայն ծիծաղ է առաջացնում եւ հետ գցում մեր երկրի զարգացումը եւ առաջացնում ժողովրդի իրավացի դժգոհությունը։
Այնպես որ, որեւէ փաստաթղթի տակ ստորագրելիս կարելի է կարդալ, թե այնտեղ ինչ է գրված։ Վերջին հաշվով, կարելի է հասնել այս հիմար եւ անհեթեթ պահանջի վերացմանը։ Իսկապես անհեթեթույուն է։ Ստացվում է, որ եթե դուք հինգ կգ մանդարին եք ուտելու, ապա չեք հիվանդանա, իսկ եթե վեց, ապա կհիվանդանաք։ Ավելին, եթե խնդիրը վարակի կանխման կանխարգելումն է, ապա Հայաստանում ոչ մանդարին, ոչ էլ նարինջ է աճում։
Վարդան Մխիթարյան
Top-News.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը