Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է լրացում և փոփոխություն կատարել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում։
Նշվում է, որ վերջին տարիներին Հայաստանում մեծ տարածում են գտել էլեկտրական շարժիչ ունեցող տրանսպորտային միջոցները, որոնք չունեն բանվորական ծավալով շարժիչ, և «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի գործող խմբագրության պայմաններում միանշանակ չէ դրանց նկատմամբ պարտադիր ապահովագրության պահանջի տարածումը:
2010 թվականին ընդունված օրենքի 25-րդ հոդվածում սպառիչ թվարկված են այն տրանսպորտային միջոցները, որոնց օգտագործումից բխող պատասխանատվությունը ենթակա չէ պարտադիր ապահովագրման: Նշված բացառությունների սահմանման ընթացքում, ամենայն հավանականությամբ, որպես հիմք է ընդունվել այն սկզբունքը, որ պարտադիր ապահովագրման ենթակա է այն տրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունը, որոնք, օրենսդրության համաձայն, ենթակա են գրանցման ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական մարմնում:
2010 թվականից ի վեր ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական մարմնում գրանցվող տրանսպորտային միջոցների չափանիշները պարբերաբար վերանայվել են: Վերանայված որոշման ցանկով սահմանվել է, որ գրանցման ենթակա են նաև այնպիսի տրանսպորտային միջոցներ, ինչպիսիք են մոպեդները, տրիցիկլները, էլեկտրական շարժիչ ունեցող տրանսպորտային միջոցները և այլն:
Սա նկատի ունենալով՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել օրենքում:Նախագծով առաջարկվում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում որպես ավտոտրանսպորտային միջոց սահմանել նաև մոպեդները, ինչպես նաև օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի խմբագրման արդյունքում մոպեդները ևս դարձնել պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել մոպեդների պարտադիր ապահովագրման գործընթացը:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը