Օրերս Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել.
«Կրթվելը նորաձև է Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում»:Մեր ունեցած տեղեկություններով, «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում հերթական հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 3-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Բերդավան գյուղի գեղագիտական կենտրոնում:
Հանդիպման մասնակիցները մեզ հետ զրույցում նշում էին, որ իրենցից նախապես հավաքել էին բջջային հեռախոսները, պայուսակների մեջ եղած իրերը, օծանելիքը և այլն, որոնք հանդիպումից հետո վերադարձրել են։Այն, որ Նիկոլ Փաշինյանը վախեցած է, ու նրա յուրաքանչյուր այց ուղեկցվում է անվտանգության աննախադեպ, ծայրահեղ միջոցառումներով, նորություն չէ:
Այստեղ այլ հարց է առավել էական, թե այսքան ավերից հետո, նույն Նոյեմբերյանի տարածաշրջանում տարածքների հանձնումից հետո ի՞նչն է դրդել այս տարածաշրջանի բնակիչներին մասնակցել Փաշինյանների՝ իբր կրթական արշավին ու լսել նրանց «դասախոսությունները»։Ի դեպ, պակաս կարևոր չէ, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, հանդիպմանը ներկա են եղել մեծ թվով այնպիսի մարդիկ, որոնք «պատերի տակ» առավոտից երեկո ոչ միայն թունդ քննադատում են Նիկոլ Փաշինյանին, այլև այդ ամենը համեմում են ամենակոպիտ արտահայտություններով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը